Ամերիկյան կողմը Հայաստանի վարչապետին խնդրել է դեռևս ԱՄՆ չմեկնել՝ փող չկա

Ամերիկյան կողմը Հայաստանի վարչապետին խնդրել է դեռևս ԱՄՆ չմեկնել՝ փող չկա

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի այցն ԱՄՆ հետաձգվել է ամերիկյան կողմի խնդրանքով: Այդ մասին «Ինտերֆաքսին» է հայտնել վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը: Վաշինգտոնում դա բացատրել են ֆինանսական ճգնաժամով:

«Վարչապետը պետք է Վաշինգտոն այցելեր հոկտեմբերի 9-13-ը, սակայն ԱՄՆ-ում պետհաստատությունների ֆինանսավորման դադարեցման հետ կապված իրավիճակի պատճառով նրա այցը հետաձգվել է ամերիկյան կողմի խնդրանքով»,-ասել է Բերբերյանը:

Հայաստանի վարչապետը պետք է մասնակցեր ՀԲ ու ԱՄՀ հիմնադրամների հանդիպումներին, ինչպես նաև տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին:

Ըստ Բերբերյանի, նախատեսված միջոցառումներում Հայաստանը կներկայացնի հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը:

17 տարում ԱՄՆ դաշնային կառավարության գործունեության մասնակի դադարեցման պատճառը բյուջետային ֆինանսավորման դադարեցումն է նոր ֆինանսական տարում, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին: Բյուջեի մասին վեճերը Սպիտակ տան ու Կոնգրեսի միջև փակուղի են մտել, հիմնականում երկրում բուժծառայության նոր համակարգի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Պետծառայությունների shutdown-ը (անջատումը) սկսվել է հոկտեմբերի լույս 1-ի գիշերը: Տարաձայնությունների կարգավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ն է, երբ ԱՄՆ պետպարտքը կհասնի Կոնգրեսի հաստատած վերին շեմին: Եթե այդ վերին շեմը չավելացվի, ԱՄՆ կառավարությունը չի կարողանա վճարել պարտքերը և ստիպված կլինի սնանկ հայտարարել իրեն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---