Մինչ օրս Թուրքիան հերքում էր, որ օգնում է ահաբեկիչներին, հիմա էլ փորձում է համոզել, որ նույնիսկ պայքարում է նրանց դեմ

Մինչ օրս Թուրքիան հերքում էր, որ օգնում է ահաբեկիչներին, հիմա էլ փորձում է համոզել, որ նույնիսկ պայքարում է նրանց դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիան պայքարում է «Ալ Քայիդայի» դեմ՝ պնդում է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը, գրել է ուրբաթ օրը «Անադոլու» գործակալությունը: Ըստ Գյուլերի, Թուրքիայում 2012-2013 թթ. 104 հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ձերբակալվել է 345 մարդ, որից 129 կալանավորվել են:

Նախարարը մինչ այդ հերքում էր որոշ ԶԼՄ-ների մեղադրանքներն այն մասին, որ երկիրը օգնում է ահաբեկչական «Ան Նուսրային», որը «Ալ Քայիդայի» սիրիական թևն է:

Գյուլերը նշել է, որ կարիք չկա վստահելու ինտերնետ կայքերի տեղեկատվությանը, որոնց անաչառությունը կասկածելի է, գրում է «Թրենդը»:

«Ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը ստեղծվել է 2012 թվականի հունվարին և ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ-ի կողմից, ԱՄՆ, Ավստրալիայի ու Մեծ Բրիտանիայի կառավարությունների կողմից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի շարք սիրիական խմբավորումներ հայտարարել են, որ չեն ընդունում չափավոր սիրիական ընդդիրմությունը, որը Արևմուտքը ճանաչել է պաշտոնական Դամասկոսին հակազդող օրինական ուժ, ասվում է ինտերնետում զետեղված գրոհայիններից մեկի տեսաուղերձում:

Ըստ ապստամբների այդ հայտարարության, գրոհայինների առնվազն 13 խումբ պաշտոնապես միացել է «Ջաբհաթ ան Նուսրա» և «Ահրար աշ Շամի բրիգադներ» շարժմանը: Ավելի վաղ հաղորդագրություններ հայտնվեցին, որ սիրիացի ապստամբները վերջերս անդամակցել են «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» կազմակերպությանը:

«Սիրիայի ազգային կոալիցիան» և նրա կառավարությունը, որը ղեկավարում է Ահմադ Թումեհը, մեր ներկայացուցիչները չեն, նրանց իշխանությունը չի ճանաչվում»,-հայտարարել է տեսաուղերձում ապստամբների ներկայացուցիչը:

Թե ինչպիսին է պաշտոնական ընդդիմությունից անջատված գրոհայինների քանակը, պարզ չէ: Պարզ չէ նաև, թե որքան ժամանակ է, որ նրանք մարտնչում են իսլամիստների շարքերում:

Ինչպես ավելի վաղ բազմիցս հայտարարել են Սիրիայի պաշտոնական ներկայացուցիչները, ներառյալ նախագահ Ասադին, ինչպես նաև այս հարցում նրա մերձակա դաշնակիցներ Իրանն ու Ռուսաստանը, վատթարագույնը, ինչ կարող է այժմ անել համաշխարհային հանրությունը, Դամասկոսի դեմ ռազմական գործողություններ սկսելն է: Ռազմական գործողությունները, որոնց հետևանքով կառավարական ուժերն, անկասկած, զգալի կորուստներ կկրեն, ձեռնատու կլինի ոչ միայն չափավոր ընդդիմությանը: Երկարաժամկետ հեռանկարում այն չի կարողանա պահել իշխանությունը, քանի որ Ասադի բանակի պրոֆեսիոնալ մակարդակի նվազումը կհանգեցնի ծայրահեղականների հզորացմանը, հայտնել է Newsru.com-ը:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 150 հազարի: 2 միլիոն մարդ փախստական է դարձել: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---