ԼՂՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ ԵԱՀԿ դիտարկման առաքելության տապալման կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա մարտի 29-ին ԵԱՀԿ առաքելության դիտարկման ժամանակ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտ, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը, կրակոցներ կատարելով ԼՂՀ զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Արդյունքում, դիտարկման մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը որոշել է դադարեցնել այն: Այդ առիթվ տարածված ԼՂՀ արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է.«Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման բազում դեպքերի վրա ադրբեջանա-ղարաբաղյան ուժերի շփման գծում, որոնք վերջին ժամանակներս կանոնավոր բնույթ են ստացել, ներառյալ նաեւ կրակոցները դիտարկումների ընթացքում, ԼՂՀ արտգործնախարարությունը անհրաժեշտ է համարում հայտարարել, որ այդ ակցիաները Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հռետորության հետեւանքն են, որը արժանի գնահատական չի ստանում շահագրգիռ պետությունների եւ կազմակերպությունների կողմից»:



ԼՂՀ ԱԳՆ-ն համարում է, որ միջնորդների հրադադարի խախտումների համար ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի վրա հավասար պատասխանտվություն դնելու փորձերը անպատժելիության նախադրյալներ են ստեղծում Ադրբեջանի որպես խախտումների իրական մեղավորի մոտ, որն անթույլատրելի է: Այդ կապակցությամբ ԱԳՆ գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած լռելյայն աջակցությունը կարող է հանգեցնել ստեղծված հավասարակշռության խախտմանը եւ Հարավային Կովկասի ապակայունացմանը, ասվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---