ԱԽՏՀ-ն որոշել է գերակայությունները՝ առևտուր և ներդրումներ առանց խոչընդոտների

ԱԽՏՀ-ն որոշել է գերակայությունները՝ առևտուր և ներդրումներ առանց խոչընդոտների

PanARMENIAN.Net - Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացմանը նվիրված հռչակագիրը, որը դիտարկվում է որպես գլոբալ աճի շարժիչ ուժ, հանդիսացավ ԱԽՏՀ անդամ մասնակիցների երկօրյա գագաթաժողովի ամփոփումը, որը նախօրեին ավարտվեց Ինդոնեզիայում: Համաժողովին հույս հայտնվեց, որ կողմերի, այդ թվում ՌԴ մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան ԱԽՏՀ-ին հետագայում ևս զգալի դերակատարություն ունենալ միջազգային տնտեսության մեջ: Գագաթաժողովը, բացի այդ, հարթակ է հանդիսանում մի շարք միջազգային հանդիպումների համար:

Ընդունող կողմի առաջնորդ, Ինդոնեզիայի նախագահ Սոսիլո Բամբանգ Յուդոյոնոն բնութագրել է Բալիում կայացած գագաթաժողովը որպես հաջող և արդյունավետ՝ առանձնացնելով ռազմավարական կետերը, մասնավորապես առևտուրը ԱԽՏՀ անդամ երկրների միջև: ԱԽՏՀ անդամ երկրների ղեկավարները պայմանավորվել են, որ առևտուրը և ներդրումները կիրականացվեն առանց խոչընդոտների: ԱԽՏՀ անդամ է հանդիսանում 21 երկիր ու տարածք՝ ընդգրկելով մոլորակի բնակչության 40 տոկոսը:

ԱԽՏՀ առաջնորդները նշեցին, որ Բալիում բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք թույլ կտան թեթևացնել միջազգային առևտուրն ի շահ նվազ զարգացած երկրների: ԱԽՏՀ տնտեսությունները երկարացրել են լրացուցիչ խոչընդոտներ չսահմանելու պարտավորությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱԽՏՀ-2014 գագաթաժողովը կանցնի Պեկինի արվարձանում՝ լճի ափին, հայտնել է Պեկինի կառավարության ներկայացուցիչը: ԱԽՏՀ առաջնորդների հանդիպումը կանցնի Յանցիհու լճի ափին, որը հայտնի է որպես Պեկինի բնակիչների հանգստավայր:

Չինաստանում ԱԽՏՀ գագաթաժողովն անցել է նաև 2001 թվականին: Այն ժամանակ Ասիայի ու Խաղաղ օվկիանոսի տնտեսությունների առաջնորդներին ընդունեց Շանհայը:

Photo: AFP
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---