Քրդերը դժգոհ են Էրդողանի բարեփոխումներից

Քրդերը դժգոհ են Էրդողանի բարեփոխումներից

PanARMENIAN.Net - Թուրքական Չիզրե գավառի բնակիչ քրդերը բողոքներով ու պայթուցիկ ռումբերով եմ պատասխանել Թուրքիայի կառավարության հռչակած ժողովրդավարական բարեփոխումներին: Տուժածների մասին տվյալներ չեն ստացվել:

Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ակտիվիստները հայտարարել են, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների ընդլայնման առաջարկած միջոցներն անբավարար են: Ըստ նրանց, կառավարությունը մտադիր չէ լուրջ օրենսդրական ու սահմանադրական փոփոխություններ կատարել, որոնք կարող ազդել քրդական խնդրի լուծման ընթացքի վրա: Բացի այդ, ՔԱԿ-ը պահանջում է մեղմացնել կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կալանքի պայմանները և նշում է, որ խաղաղ գործընթացի հնարավոր ձախողման համար այժմ պատասխանատու է Անկարան, հայտնում է euronews-ը:

1999 թվականի փետրվարի 15-ին Օջալանին առևանգեցին ԱՄՆ հատուկ ծառայությունները, Իսրայելի հատուկ ծառայությունների օգնությամբ Քենիայում, և փոխանցվեց Թուրքիայի հատուկ ծառայություններին ու կալանավորվեց Իմրալի կղզում գտնվող թուրքական բանտում: Օջալանը դատապարտվեց մահապատժի, որն ավելի ուշ համաշխարհային հանրության ճնշման ներքո փոխարինվեց ցմահ բանտարկության:

Անցած շաբաթ վարչապետ Էրդողանը ներկայացրեց հասարակության ժողովրդավարացմանն ուղղված միջոցները, որոնք, ըստ նրա, կնպաստեն կայունությանը Թուրքիայում: Էրդողանը հայտարարել է, որ կխստացվեն պատիժներն այն հանցագործությունների համար, որոնք կատարվում են ազգային, կրոնական, սեքսուալ կողմնորոշման, քաղաքական համոզմունքների, հաշմանդամության, աշխարհայացքի հողի վրա: Նա հայտարարեց, որ կստեղծվի Խտրականության և այլատյացության դեմ պայքարի խորհուրդ:

Կթույլատրվի մահմեդական գլխաշորի կրումը պետական հաստատություններում: Հիջաբ կրելու արգելքը սահմանվել էր 1925 թվականին՝ օրենքների փաթեթով, որով արգելվեցին ամեն տիպի կրոնական խորհրդանիշները պետական հաստատություններում: Ազգությամբ քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության զգալի մասը՝ մոտ 18 տոկոսը, թեև ըստ պաշտոնական վիճակագրության, քրդական բնակչությունը կազմում է Թուրքիայի բնակչության 15,7 տոկոսը: Ի տարբերություն թուրքերի, քրդերը խոսում են հնդեվրոպական լեզվով: Քրդերն ապրում են Թուրքիայի ողջ տարածքում, սակայն մեծ մասը կենտրոնացած է արևելքում ու հարավ-արևելքում: Թուրքիայի ղեկավարության քաղաքականությունը քրդերի հանդեպ միջազգային քննադատության առարկա է:

1984 թվականի օգոստոսին Քրդստանի աշխատավորական կուսակցությունը պատերազմ հայտարարեց Թուրքիայի պաշտոնական իշխանություններին, որը շարունակվում է մինչ օրս: Մինչ 1999 թվականը ՔԱԿ-ը հանդես է եկել ամենածայրահեղական պահանջով՝ հռչակել միասնական ու անկախ Քրդստան, որը կմիավորի քրդական տարածքները, որոնք այժմ Թուրքիայի, Իրանի, Իրաքի ու Սիրիայի պետական սահմաններում են:

1999 թվականին ՔԱԿ-ը պահանջներ առաջ քաշեց, որոնք մոտ են ու հասկանալի քուրդ բնակչությանը՝ ինքնավարության տրամադրում, ազգային ինքնատիպության պահպանություն, քրդերի իրավունքների հավասարեցում թուրքերի հետ, ազգային դպրոցների բացում, քրդերենով հեռուստա- և ռադիոհեռարձակում:

Այժմ քրդական հարցը առանցքային է Թուրքիայի հետագա եվրաինտեգրման համար: Եվրոպան պահանջում է ավելի մեծ ինքնավարություն քրդերի համար, ինչպես նաև իրավունքների պահպանում ըստ եվրոպական չափանիշների:

2011 հուլիսի 17-ին քրդական ոչ կառավարական կազմակերպությունների «Ժողովրդավարական հասարակության կոնգրես» միությունը հայտարարեց Թուրքիայի կազմում քրդական ինքնավարության ստեղծման մասին՝ Դիարբեքիր մայրաքաղաքով:

Photo:reuters
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---