Թեհրանը կարող է դադարեցնել մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը պատժամիջոցների վերացման դեպքում

Թեհրանը կարող է դադարեցնել մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը պատժամիջոցների վերացման դեպքում

PanARMENIAN.Net - Թեհրանը պատրաստ է դիտարկել մինչև 20 տոկոս ուրանի հարստացման դադարեցման հնարավորությունը, եթե ԱՄՆ ու ԵՄ միակողմանի պատժամիջոցները հանվեն, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը աղբյուրը, որը մոտ է Իրանի պատվիրակության հետ «վեցնյակի» բանակցություններին:

«Բանակցային գործընթացի համար կարևոր է, որպեսզի վստահության մթնոլորտ ձևավորվի կողմերի միջև: Իրանը կարող է դադարեցնել մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը պատժամիջոցներից հրաժարվելու դեպքում, սակայն ժամանակավոր: Այդ հարցը քննարկվում է մեր ընդդիմադիրների հետ: Սակայն, խոսք չի գնում հարստացումից հրաժարվելու մասին»,-ասել է գործակալության զրուցակիցը Ժնևում բանակցությունների երկրորդ օրվա մեկնարկից առաջ:

Իրանի դեմ գործում են ՄԱԿ պատժամիջոցները, քանի որ միջազգային հանրությունը կասկածներ ունի, որ Իրանի միջուկային ծրագիրն երկակի բնույթ է կրում: Բանակցողների «վեցնյակը.՝ ՌԴ, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա ու Գերմանիա բանակցում է Իրանի հետ՝ չեզոքացնելու համար մտահոգությունը նրա միջուկային ծրագրի բնույթի մասին: Միջազգային միջնորդները դրական են արձագանքել Թեհրանի առաջարկություններին, որոնք նախօրեիօն ներկայացվել են Ժնևում: Այդ մասին լրագրողներին է հայտնել Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչին: Սակայն դիվանագետը հրաժարվել է բացահայտել այդ առաջարկների մանրամասները՝ հղում անելով դրանց գաղտնի բնույթի վրա, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ըստ նրա, Թեհրանի պլանը «միանգամայն իրատեսական է, հավասարակշռված ու տրամաբանական»: Հոկտեմբերի 15-ին Ժնևում վեցամսյա ընդմիջումից հետո վերսկսվեցին բանակցություններն Իրանի ու միջազգային «վեցնյակի» միջև: Ելույթ ունենալով ՄԱԿ ԳՎ նստաշրջանում, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ պատրաստ է ամենասեղմ ժամկետում միջուկային խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ սկսել՝ 3-6 ամսում: Նյու Յորքում նաև կայացել էր Իրանի ներկայացուցչի հետ «վեցնյակի» բանախոսների հանդիպումը, որի արդյունքներից կողմերը գոհ են մնացել: Բեկում բանակցություններում ոչ ոք չի ակնկալում: Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան «ճանապարհային քարտեզ» մշակել՝ նշելով, որ այդ գործընթացը ցանկացած դեպքում «շատ ժամանակ է պահանջում»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---