Թուրքիայում անցած սիմպոզիումին ՀՀ ներկայացուցչի մասնակցության առիթով Անկարայում փորձեցին սկանդալ սարքել

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը Անկարայի սիմպոզիումին կարելի է օգտակար համարել իրավիճակի զարգացմանը օբյեկտիվորեն հետեւելու տեսակետից: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, հաղորդում է Հայաստանի ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: «Սակայն գործուղումը մի փոքր մթագնել է որոշ շրջանակների կողմից Հայաստանի ԶՈՒ ներկայացուցչի մասնակցության կապակցությամբ սկանդալ սարքելու փորձը: Սիմպոզիումի բոլոր մասնակիցներին բաժանվել էր Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ գեներալ Օզկեկի զեկույցի անգլերեն թարգմանությունը: Մեկ տողանոց մեջբերումը ԱՍԱԼԱ-ի վերաբերյալ տառացիորեն հետեւյալն էր. «Մեր բազում դիվանագետներ սպանվել են ԱՍԱԼԱ-ի ահաբեկիչների կողմից»,-նշել է նա:



«Մարտի 24-ին, սիմպոզիումի երկրորդ օրը ընդմիջումից հետո ինձ շրջապատեցին լրագրողները: Հաղորդվեց, որ ըստ թուրքական մամուլի, ես, բողոքելով զեկույցում ԱՍԱԼԱ-ի նշման դեմ, զինվորական լինելով, իբր սկանդալային քաղաքական դեմարշի եմ դիմել եւ ցուցադրաբար լքել եմ նիստերի դահլիճը: Այդ կապակցությամբ ինձ խնդրեցին պատասխանել մի շարք հարցերի: Ինձ մոտեցան սիմպոզիումի կազմակերպիչ սպաներից մի քանիսը: Նրանց ներկայությաբ ես հայտարարեցի անսպասելի հրապարակման սուտ լինելու մասին եւ իրավիճակը սիմպոզիումի կամակերպիչների հետ պարզաբանելու անհրաժեշտության մասին»,-ավելացրել է Հ.Քոթանջյանը:

Միեւնույն ժամանակ Հ.Քոթանջյանը նկատել է, որ հեռահար քաղաքական նպատակներ հետապնդող սադրանքի կասեցումը ստացավ Թուրքիայի Գլխավոր շտաբի ներկայացուցիչների օպերատիվ աջակցությունը: «Կազմակերպիչների ներկայացուցչը ափսոսանք հայտնեց ապատեղեկատվության կապակցությամբ: Ըստ նրա, խոսքը գնում է սադրանքի մասին, որի ետեւում կանգնած են որոշ խմբեր, որոնք դեմ են մեր երկրների միջեւ հարաբերությունների բարելավմանը: Թուրքիայի Գլխավոր շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ զինվորական ղեկավարությունը գնահատում է իմ զսպվածությունը եւ քայլեր կձեռնարկի մամուլում այդ ապատեղեկատվությունը հերքելու համար»,-ընդգծեց նա: Նա նաեւ ասաց, որ հաջորդ օրը հերքումը հրապարակվեց մի շարք թուրքական թերթերում:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---