12  18.10.13 - «Կասպերսկի լաբորատորիայի» հիմնադիր-տնօրեն, պրոֆեսոր Եվգենի Կասպերսկու մամուլի ասուլիսը
15  18.10.13 - Տեղի ունեցավ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության ուսումնական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը

Եվգենի Կասպերսկի. Կիբերզենքն աշխարհում ամենահզորը կդառնա, որից պաշտպանվելն անհնար կլինի

Եվգենի Կասպերսկի. Կիբերզենքն աշխարհում ամենահզորը կդառնա, որից պաշտպանվելն անհնար կլինի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-19-ը Երևանում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցում է նաև «Կասպերսկի Լաբորատորիայի» հետ բարեկամության շաբաթը: Այդ առթիվ Երևանում է «Կասպերսկի Լաբորատորիայի» հիմնադիր և տնօրեն Եվգենի Կասպերսկին:

Հոկտեմբերի 18-ին ՀՊՃՀ-ում բացվեցին «Կասպերսկի Լաբորատորիայի» Ուսումնական և Որակավորման կենտրոնները: «Ուրախ ենք, որ մեզ են ընտրել որպես ՏՏ անվտանգության գլխավոր մատակարար»,- ասաց նա: Ըստ նրա, դա կլինեն ոչ միայն ուսումնական կենտրոններ, այլև ծրագրային ապահովման շահագործման կենտրոններ:

Եվգենի Կասպերսկին դիմեց ուսանողներին. «Պատրաստ եղեք, որ շատ եք սովորելու: Քննություններ եք հանձնելու և խիստ ստուգում անցնելու հավաստագիր ստանալու համար»: Հայ ուսանողները ստիպված կլինեն առցանց ռեժիմով քննություններ հանձնել «Կասպերսկի Լաբորատորիայի» գլխամասի մասնագետներին: Բացված կենտրոններն ուսանողների կրթությունը կդարձնեն ավելի կիրառական և կիբեռանվտանգության ոլորտի ապագա մասնագետներին թույլ կտան դեռևս ուսումնառության ընթացքում ժամանակակից պաշտպանական տեխնոլոգիաների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ ու «Կասպերսկի Լաբորատորիայի» ծրագրին համապատասխան որակավորում ստանալ: Եվգենի Կասպերսկուն գիտության մեջ նշանակալի ներդրման համար պատվավոր դոկտորի կոչում շնորհվեց:

Կասպերսկին նաև կիբերհանցավորության թեմայով վարպետության դաս անցկացրեց հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների ու բլոգերների համար՝ ներկայացնելով զարգացումներն ու զարգացման հիմնական վտանգավոր սցենարները: Իր շնորհանդեսը Կասպերսկին անվանեց համակարգչային դժոխքի 7 շրջան: Կիբերհանցավորության էվոլյուցիան սկսվել է դեռ այն ժամանակ, երբ համակարգիչներ չկային. չկային, բնականաբար, նաև համակարգչային վիրուսներ: Հետո գիտնականների ջանքերով հայտնվեցին հաշվիչ մեքենաները, որոնք ամբողջ սենյակներ էին գրավում, նման մի վայրում նաև ինքը՝ Կասպերսկին է ժամանակին աշխատել: Այդ ժամանակ վիրուսները ստեղծում էին հետաքրքրասեր հետազոտողները, նրանք շահադիտական նպատակներ չեին հետապնդում: 80-90-ականներին նրանց փոխարինելու եկան «խուլիգանները», որոնք հպարտանում էին, երբ իրենց ստեղծած վիրուսների մասին շատերն էին իմանում: Նրանց էլ իրենց հերթին փոխարինեցին համակարգչային հացնագործները, որոնք արդեն շահադիտական նպատակներ ունեին:

«Մեր հաշվարկներով համաշխարհային հանրությանըկիբերհանցավորության հասցրած վնասը տարեկան կազմում է 100 մլրդ ԱՄՆ դոլար»,- ասաց Կասպերսկին: Ըստ նրա, հանցավորության այդ ոլորտը գնալով մեծ թափ է ստանում, ստեղծվում են հանցավոր ցանցեր, որոնք նա անվանեց C2C (criminal-to-criminal)՝ հայտնի b2b (business-to-business) ձևաչափի նմանությամբ: Միաժամանակ, ըստ նրա, արդյունավետ են սկսել գործել այսպես կոչված «ոստիկանները», որոնք բացահայտում են հաքերների հարձակումները: Շահութաբեր կիբերաշխարհը հսկայական միջոցներ է ներմուծում իր զարգացման համար, ուստի հակավիրուսների հեղինակները ստիպված են նույնպես ներդրումներ անել նոր մշակումների մեջ ու «պատերազմել»:

«Համեմատության համար. եթե նախկինում վիրուսները կարելի էր հեծանիվի հետ համեմատել, ապա այսօր արդեն ամենաժամանակակից մեքենաների հետ»,- ասաց Կասպերսկին:

Մասնագետը կիբերաշխարհը տարանջատեց լրտեսների ու «հակտիվիստների»՝ նշելով, որ «ամբողջ տեղեկատվությունն աշխարհում արդեն վաճառված է, առնվազն երկու անգամ» քանի որ ավանդական ծրագրերն արդեն չեն աշխատում թիրախավորված հարձակումների դեպքում: Այստեղ կարելի է օգտագործել «սպիտակ թղթի» մոտեցումը, երբ համակարգում հատուկ սոֆթեր են կիրառվում: Օրինակ, եթե ծառայողներին հարկավոր չէ ստուգել էլեկտրոնային փոստը, ապա նրանց համար ինտերնետի հասանելիությունը պետք է սահմանափակ լինի, քանի որ «որքան շատ են ռիսկերը, այնքան քիչ է ազատությունը»:

Կասպերսկին առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց կիբերսաբոտաժի վրա, օրինակ բերելով Իրանի միջուկային ցենտրիֆուգերի հետ կապված դեպքը:

ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը թաքնվում է ԱՄՆ իշխանություններից, պատմել է, թե ով է վնասել Իրանի միջուկային ցենտրիֆուգերը: Ըստ նրա, Stuxnet համակարգչային վիրուսը ստեղծվել է ԱՄՆ ու Իսրայելի մասնագետների համատեղ ջանքերով:

Այսպիսով կիբերսաբոտաժի զոհ կարող են դառնալ բոլոր համակարգերը, գործարանները, էլեկտրակայաններն ու այլ օբյեկտները, որոնք կառավարվում են համակարգիչների միջոցով, այդ թվում նաև SWIFT (Society for Worldwide Interbank Financial Telecommunications) բանկային համակարգը, որը տեղեկատվության ու վճարումների միջբանկային համակարգ է:

«Կիբերզենքն ամենահզորը կդառնա աշխարհում, քանի որ այն հեշտ է սարքել ու կիրառել: Այսօրվա դրությամբ այդ զենքից պաշտպանվել հնարավոր չէ: Դրա համար հարկավոր է վերակառուցվել ու բոլոր համակարգերը տեղափոխել անվտանգ սոֆթեր»,- նշեց Կասպերսկին: Նա հավելեց, որ Լաբորատորիայի և ցանկացած պետության անվտանգության ռազմավարության գլխավոր խնդիրը մասնագետներ պատրաստելն է:

Կասպերսկին մտավախություն հայտնեց, որ հեռու չեն ժամանակները, երբ կիբերհանցավորությունն այնպիսի թափ կարող է ստանալ, որ պետությունները ստիպված կլինեն պայմանավորվել կիբերզենք չկիրառելու մասին: Բայց վստահ չէ, որ դա նրանց կհաջողվի:

«Կիբերգրոհներից շատերը կորակավորվեն որպես ահաբեկչական»,- ասաց նա՝ բերելով Էստոնիայի օրինակը, երբ ռուս հակտիվիստների ջանքերով երկիրը մի քանի օր զրկված էր ինտերնետից: «Կարող է այնպես պատահել, որ ֆուտբոլային ֆանատները կիբերհարձակում կազմակերպեն հաղթած երկրի դեմ»,- ենթադրեց Կասպերսկին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---