Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցությունների առաջին փուլն այսօր է, Վիեննայում

Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցությունների առաջին փուլն այսօր է, Վիեննայում

PanARMENIAN.Net - Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցությունների առաջին փուլն այսօր տեղի կունենա Վիեննայում:

Սկզբում տեղական ժամանակով 13:00-ին ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնակայանում տեղի կունենա ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի հանդիպումը Իրանի միջուկային հարցի գծով գլխավոր բանախոս, Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչիի հանդիպումը, հայտնել են «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը սովորական ձևաչափով: ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունն առաջին անգամ կգլխավորի գլխավոր տնօրենի տեղակալ Տերո Վարյորանտը, որը հոկտեմբերի 1-ին այդ պաշտոնում փոխարինեց բանախոս Հերման Նակերցին: Իրավիճակը երեք տարի ընթացող բանակցությունների շուրջ փոխվեց, երբ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Օբամայի ու Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի հեռախոսազրույցից, ինչպես նաև հոկտեմբերի 15-16-ին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» բանակցություններից հետո: Բանակցություններում Իրանն առաջին անգամ պատրաստակամություն հայտնեց ընդունելու ՄԱԳԱՏԷ-ի անակնկալ տեսչական այցերը, իսկ միջազգային հանրությունը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել, որ Իրանի տարածքում ուրանը որոշ չափով հարստացվի: Հոկտեմբերի 30-31-ին Վիեննայում կայանալիք բանակցություններին կհաջորդեն Իրանի ու «վեցնյակի» փորձագիտական բանակցությունները ՄԱԿ ԱԽ մշտական անդամների ու Գերմանիայի մասնակցությամբ: ՄԱԿ ԱԽ-ն պահանջել է ԱՄՆ-ից հրաժարվել Իրանի դեմ պատժամիջոցներից: Իր զեկույցում Պան Գի Մունը հայտնում է, որ պատժամիջոցներն ուղղված են նաև կանանց, երեխաների ու հիվանդների դեմ: «Պատժամիջոցները բասացական ազդեցություն ունեցան գնաճի, հումքի ու էլեկտրաէներգիայի գների աճի, գործազրկության ավելացման, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների պակասի վրա, այդ թվում դեղորայքի: Պատժամիջոցներին առաջին հերթին ազդեցին կանանց և ծանր վիճակում գտնվող շերտերի վրա: ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Իրանի դեմ միջազգային ու միակողմանի պատժամիջոցները հիմնված են հակասական տեղեկությունների վրա Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Իսկ արդյունքում Իրանի ժողովուրդը չի կարող անհրաժեշտ հումանիտար օգնություն ստանալ: Պան Գի Մունն ասել է, որ պատժամիջոցները նաև թույլ չեն տալիս անհրաժեշտ միջոցները ներդնել ՄԱԿ նախագծերի իրականացման մեջ: Հոկտեմբերի 15-ին Ժնևում վեցամսյա ընդմիջումից հետո վերսկսվել են բանակցություններն Իրանի ու միջազգային «վեցնյակի» միջև: Այսպիսով, սրանք «վեցնյակի» ու Իրանի միջև առաջին խորհրդակցություններն են այն պահից ի վեր, երբ 2013 թ. օգոստոսին Հասան Ռոուհանին ստանձնեց Իրանի նախագահի պաշտոնը: 2013 թ, սեպտեմբերին նա կոչ արեց շարունակել բանակցություններն ու հույս հայտնեց, որ փոխզիջման հնարավոր կլինի հասնել առաջիկա վեց ամսում: Բանակցությունների նախորդ փուլը տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---