OTE-ն դիտարկում է ԱրմենՏել ընկերությունը վաճառելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Հունական հեռահաղորդակցային OTE-ն խումբը քննարկում է հայկական ԱրմենՏել հեռահաղորդակցային ընկերության իր 90-տոկոսանոց մասը վաճառելու հնարավորությունը, հաղորդել է OTE-ն երեքշաբթի օրը: «Հայաստանի կառավարության հետ խորհրդակցություններից հետո, OTE-ն հայտարարեց, թե նախաձեռնել է ԱրմենՏելի իր 90 տոկոսանոց բաժնեմասը վաճառելու հնարավորության քննարկման գործընթացը»,-ասվում է OTE-ի հաղորդագրության մեջ, որը հավելել է նաեւ, որ գործարքի խորհրդատուն HSBC բանկն է: OTE-ն ձեռք էր բերել հայկական ԱրմենՏել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը միջազգային մրցույթում 1997 թվականի վերջում, այդպիսով հեռահաղորդակցային ծառայություններ տրամադրելու մենաշնորհ ստանալով 15 տարվա համար, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը: Մինչդեռ, վերջերս Հայաստանում լուրերն են տարածվել, որ ԱրմենՏելը կարող է գնել ռուսական «Մեգաֆոն» ընկերությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---