ԵՄ. Չի կարելի արդեն փորձարկված մոդելը կիրառել մնացած բոլոր հակամարտությունների կարգավորման համար

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր հակամարտություն իր առանձնահատկություններն ունի եւ Կոսովոյի կարգավորման պլանը չի կարող կիրառվել հետխորհրդային տարածքի բոլոր «սառեցված» հակամարտությունների համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Չի կարելի կիրառել արդեն փորձարկված մոդելը մնացած բոլոր հակամարտությունների կարգավորման համար»,-նշել է նա: Ըստ Սեմնեբիի, ղարաբաղյան հակամարտությունը շատ յուրահատուկ է եւ նրա կարգավորումը պետք է հիմնված լինի բացառապես բանակցային գործընթացի վրա: «Հակամարտության կողմերը գտնվում են բանակցային գործընթացի վերջում եւ ես կարծում եմ, որ որոշում կկայացվի: Ինչ վերաբերում է այս կամ այն կողմի զիջումներին, ապա, ըստ իս, դրանք պետք է մշակվեն երկարատեւ եւ նուրբ բանակցությունների ընթացքուն»,-ընդգծել է Սեմնեբին: Նշենք, որ շվեդ դիվանագետ Պիտեր Սեմնեբին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում փոխարինեց Հեյկի Տալվիտիեին 2006 թվականի մարտի 1-ին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---