Ադրբեջանը յուրացնում է բրոնզի դարաշրջանի մշակույթը, ո՞րն է հաջորդը

Ադրբեջանը յուրացնում է բրոնզի դարաշրջանի մշակույթը, ո՞րն է հաջորդը

PanARMENIAN.Net - Եթե ճիշտ է, որ մարդկային երևակայությունն ու հիմարությունը սահման չունեն, ապա դա միանգամային հատուկ է Ադրբեջանի ղեկավարությանն: Ամեն օր ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվում են «նոր տվյալներ« ադրբեջանական ազգի ու նրա մշակույթի հինավուրց լինելու մասին: Ահա այսօր էլ Իլհամ Ալիևը ստորագրել է Մուղան Բաբազանլիի հուշարձանների 2800-ամյակի տոնակատարություն անցկացնելու մասին կարգադրությունը: Այս անվանումը ոչինչ չի ասում բնակչության ճնշող մեծամասնությանը: Նույնիսկ Google-ում չկա նման բառակապակցություն: Ավելի ճիշտ կա՝ ադրբեջանական ԶԼՄ-ներում: Սակայն Վիքիպեդիայում տեղեկություններ կան Մուղանի դաշտավայրի մասին, որտեղ, ըստ վկայությունների, Հեյդար Ալիևը ժամանակին որս էր կազմակերպում բարձրաստիճան հյուրերի համար ուղղաթիռներով:

Եվ այսպես. Մուղանի տափաստանը դաշտավայր է արևելյան Անդրկովկասում (Ադրբեջան), գտնվում է արևմուտքում Ղարաբաղի ու Կասպից ծովի միջև, հարավում Արաքս գետի ստորին մասի և հյուսիսում Կուր գետի միջև: Արևելքում սահմանափակված է Ղարադաղով, իսկ հարավում Թալիշի լեռներով: Ալյուվիալ դաշատավայր է, հիմնականում ծովի մակարդակից ցածր:

Բուսականությունը կիսաանապատային է: Տափաստանում կան ջեյրաններ, մկներ, օձեր, այլ կենդանիներ: XX դարի սկզբում բացի տեղաբնակ թուրքական ցեղերից (ներկայիս ադրբեջանցիների), Մուղանի տափաստանում եղել են ռուս մոլոկանների բնակավայրեր: Թուրքական ցեղերի հետ ամեն ինչ պարզ է՝ դրանք տափաստանային քոչվոր ցեղեր էին և Մուղանի տափաստանը նրանց համար հարազատ տուն էր: Ռուս մոլոկաններին արտաքսել են Ռուսաստանից 300 տարի առաջ Ռուս ուղղափառ եկեղեցուն չենթարկվելու պատճառով: Այս դեպքում էլ ամեն ինչ պարզ է:

Իլհամ Ալիևի կարգադրության մեջ ասվում է, որ «մինչ օրս անցկացված հետազոտություններն ու հայտնաբերված նյութական մշակույթի նմուշները ապացուցում են, որ Ադրբեջանը երկիր է, որը շատ հարուստ ու մեծ պատմական անցյալ ունի: Մեր նախնիներն այստեղ են բնակվել հնագույն ժամանակներից: Դա ևս մեկ անգաս հաստատվում է այն փաստով, որ վերջերս Սալյանի շրջանի Բաբազանլիի տարածքում, որը հայտնի է որպես Մուղանի հնագիտական մշակույթի կենտրոն, անցկացված պեղումների արդյունքում հայտնաբերվել է 2800-ամյա վաղեմության բնակավայր»:

Մուղանի մշակույթը բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի մշակույթ է (մ.թ.ա 2-1 հազարամյակ): Մուղանի մշակույթի առաձնահատկություններն են՝ հուղարկավորությունները քարե արկղերում ու գրունտային գերեզմանոցներում կծկված, ավելի հաճախ ձգված ողնաշարով, հուղարկավորություններն անհատական են, խմբային, համատեղ՝ կին և տղամարդ, հարուստ և աղքատ գույքով: Հիմնական զբաղմունքը եղել է անասնապահությունը, հողագործությունը, հնարավոր է, ձկնորսությունը, աշխատանքային գործիքներն ու զենքը պատրաստվել են բրոնզից ու երկաթից: Հայտնաբերված իրերն արտացոլում են ցեղային հարաբերությունների փլուզումն ու տվյալ մշակույթի ցեղերի տարանջատումը: Շիրիմները հաճախ մատնանշում են գերեզմանների ասիական ծագումը… Ուղղակի, վերջին 80 տարում պետություն ու անվանում ստացածները վերցնում են այն ամենն, ինչ «անտեր է» այդ պահին: Ժայռապատկերներ ունեցել են աշխարհի բոլոր ժողովուրդները և, որքան էլ դա տխուր լինի Ալիևի համար, մակագրություններ չեն թողել…

Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ: Ստացվում է, որ, զուրկ լինելով սեփական պատմությունից, կովկասցի թաթարները, բոլշևիկների թեթև ձեռքով ադրբեջանցիներ կոչվելով, զգացին իրենց խոցելիությունը և սկսեցին արագ պակասը լրացնել: Միայն թե լուրջ, նավթադոլարներով չգնված պատմաբանների համար այս բոլոր ճիգերն իրոք ծիծաղելի են: Կարող ենք միայն խորհուրդ տալ պաշտոնական Բաքվին ադրբեջանական հռչակել եգիպտական բուրգերն ու աշխարհի մյուս հրաշալիքները: Մարդկության ծագման հարցը փակված կլինի:

Եվ վերջինը: Բիրյուլովոյի իրադարձություններից հետո պաշտոնական անձիք Բաքվում ու Մոսկվայում սկսեցին պնդել թե ադրբեջանցիները Ռուսաստանում տիտղոսային ազգ են…Մեկնաբանություններն ավելորդ են:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---