Հայաստանը մտադիր է ակտիվացնել հարաբերությունները Դանիայի հետ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ուֆֆ Անդերսոն Բալսլեվը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հաստատել է Հայաստանի մտադրությունը ակտիվացնել հարաբերությունները Դանիայի հետ: Զրուցակիցները կարեւորել են համատեղ ծրագրերի իրականացումը ինչպես կոնկրետ ոլորտներում, այնպես էլ ԵՄ-ի եւ Հայաստանի համագործակցության համատեքստում: Ռ.Քոչարյանը նշել է, որ ԵՄ հետ Հայաստանի հարաբերություններում առանցքային է մնում ակտիվ բարեփոխումների անցկացման հնարավորությունը սոցիալական, տնտեսական եւ քաղաքական ոլորտներում: ՀՀ ղեկավարը հավելել, է, որ Հայաստանի զարգացման հիմնական գրավականը որկական եւ հետեւողական բարեփոխումների անցկացումն է:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---