Ադրբեջանի ԶՈւ գեներալը բանակում կոռուպցիայի, ոչ պրոֆեսիոնալիզմի և ոչ կանոնադրական հարաբերությունների մասին

Ադրբեջանի ԶՈւ գեներալը բանակում կոռուպցիայի, ոչ պրոֆեսիոնալիզմի և ոչ կանոնադրական հարաբերությունների մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՊՆ նախկին ղեկավար Սաֆար Աբիևը բանակային ողջ համակարգն Ադրբեջանում իր հայեցողությամբ էր վերակառուցում՝ պատասխանատու պաշտոններին նշանակելով «հարմար» և անձնապես իրեն նվիրված մարդկանց, հեռացնելով պրոֆեսիոնալ զինվորականներին, ազատելով նրանց ԶՈւ շարքերից կամ նշանակելով երրորդ աստիճանի կարևորության պաշտոնների, կամ էլ, «ինչն ուղղակի հրեշավոր է, հեռացնելով նրանց զորքերի կառավարումից, ինչպես նա վարվեց, օրինակ, ԳՇ գեներալ-գնդապետ Սադիկովի հետ»: Այդ մասին NET-FAX-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ՊՆ ներքին անվտանգության վարչության բաժնի պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Վասյակը, հայտնում է Haqqin.az-ը:

«Այդ ամենը չէր կարող չանդրադառնալ ազգային ԶՈւ վրա, որտեղ շատ բացասական միտումներ առաջ եկան՝ կոռուպցիայից և հրամանատարական կազմի առջև քծնանքից մինչև ոչ պրոֆեսիոնալիզմ, չարաշահումներ, ոչ կանոնադրական հարաբերություններից զինծառայողների շրջանում մինչև ստորացումներ ու անարդարություն, իսկ վերջին հաշվով, այդ ամենը հանգեցրեց մարտունակության ու մարտական պատրաստականության նվազման»,-ասել է նա:

Ըստ Ալեքսանդր Վասյակի, վերջերս ադրբեջանական բանակի կայացման գործընթացը լճացման բնույթ է ստացել: ԶՈւ բարեփոխումը դոփում է տեղում, և դրա անձնական պատասխանատուն է, անկասկած, ՊՆ նախկին ղեկավար Սաֆար Աբիևը:

Ժամանակին Վասյակը զբաղեցնում էր ՊՆ օպերատիվ կառավարման պետի պաշտոնը, և աշխատում էր ռազմագիտական կենտրոնում: Ա.Վասյակին, որը Ուկրաինայում էր բնակվում զորացրվելուց հետո, նորանշանակ նախարարը կրկին ետ կանչեց Բաքու և նշանակեց ՊՆ Ներքին անվտանգության վարչության պետ:

Հոկտեմբերի 23-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո Սաֆար Աբիևին ՊՆ ղեկավարի պաշտոնում փոխարինեց ՆԳՆ փոխղեկավար, ներքին գործերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զաքիր Հասանովը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---