Լավրովը մեկնել է Ժնև՝ Իրանի և «վեցնյակի» բանակցություններին

Լավրովը մեկնել է Ժնև՝ Իրանի և «վեցնյակի» բանակցություններին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Ժնև, որտեղ կմասնակցի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին: Ինչպես գրում է BBC-ին, Ժնևում ևս մեկ օրով երկարացվել են միջազգային միջնորդների «վեցնյակի» բանակցությունները Թեհրանի ներկայացուցիչների հետ: Հնարավոր է, շաբաթը վճռորոշ լինի Իրանի և համաշխարհային տերությունների միջև համաձայնության հասնելու առումով:

Ուրբաթ օրը Ժնև է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Նա հայտարարել է, որ կողմերի միջև պահպանվում են «էական տարաձայնությունները»: «Ես կցանկանայի նշել, որ այս պահի դրությամբ համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն «վեցնյակը» շարունակում է ինտենսիվ աշխատել»,-ասել է նա:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը նշեց, որ վստահություն չկա, թե բանակցություններն Իրանի հետ համաձայնության ստորագրմամբ կավարտվեն:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գիշերը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ, ցրելու համար խոսակցություններn Իրանի հետ հնարավոր գործարքի մասին:

Միևնույն ժամանակ Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ Օբաման տեղեկացրել է Իսրայելի վարչապետին բանակցությունների ընթացքի մասին և հերթական անգամ հայտարարել է, որ մտադիր չէ թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ստանա:

Նեթանյահուն մինչ այդ հայտարարում էր, որ փոխզիջումն Իրանի հետ անընդունելի է Իսրայելի համար, որը պնդում է, որ միջուկային վառելիքի արտադրությունը պետք է ամբողջությամբ փակվի և համապատասխան հզորություններն ապամոնտաժվեն:

Փորձագետներն ակնկալում են, որ Իրանը կխոստանա մասնակիորեն դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Արևմուտքը մեղմացնի պատժամիջոցները:

«Բանակացություններն արդյունավետ էին, սակայն դեռ շատ բան կա անելու»,-ասել է լրագրողներին Իրանի ԱԳՆ փոխղեկավար Աբբաս Արակչին:

Հղումներ թեմայով.
Իրանի միջուկային ծրագիր

Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---