«Ժնև-2»-ը հնարավոր է մեկնարկի դեկտեմբերի 12-ին

«Ժնև-2»-ը հնարավոր է մեկնարկի դեկտեմբերի 12-ին

PanARMENIAN.Net - Սիրիայի գծով խորհրդաժողովը կարող է մեկնարկել Ժնևում արդեն դեկտեմբերի 12-ին, հինգշաբթի հայտնել է AFP-ն՝ սիրիական ԶԼՄ-ների վրա հղումով:

AL Vatan-ի վրա հղումով գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին տեղեկացրել է իր ֆրանսիացի պաշտոնակից Լորան Ֆաբիուսին, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երկու շաբաթից կհրապարակի խորհրդաժողովի անցկացման հստակ ամսաթիվը, որը նշանակված է դեկտեմբերի 12-ին:

Իր հերթին Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի Ազգային կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարել է գործակալությանը, որ պաշտոնապես խորհրդաժողովի մեկնարկի ամսաթիվը դեռ որոշված չէ, թեև ակնկալվում է, որ այն տեղի կունենա դեկտեմբերի կեսին: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ խոսքը գնում է առաջարկությունների մասին, որոնք պետք է քննարկվեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պատերազմը Սիրիայում բարենպաստ հող է ստեղծել Մերձավոր Արևելքի տարբեր խմբավորումների զինման համար, երկրում այժմ գործում է շուրջ 400 ապօրինի զինյալ կազմավորում, որից շատերը մտնում են խոշոր կազմավորումների մեջ: Սակայն միայն մի քանի խմբավորում իրական ազդեցություն ունի այդ երկրի իրադարձությունների վրա: Հակամարտությունների պատճառները խմբավորումների միջև առաջին հերթին գաղափարական են: Մասնավորապես, իսլամիստներն իրենց նպատակն են համարում կառավարությունից գրաված տարածքներում իսլամիստական պետության ստեղծումը, որն կապրի շարիաթի օրենքներով: Նրանք արդեն կազմակերպել են դաշտային շարիաթական դատարանների աշխատանքը, փորձում են խիստ նորմեր սահմանել հագուստի հարցում: Արևմտամետ Ազատ սիրիական բանակը հռչակում է, որ ձգտում է ժողովրդավարական աշխարհիկ պետություն կառուցել:

Նոյեմբերի 9-11-ը Ստամբուլում կայացած Սիրիական հեղափոխության ուժերի ազգային կոալիցիան հայտարարություն է ընդունել, որտեղ պատրաստակամություն է հայտնվում մասնակցելու «Ժնև-2»-ին: Մինչ այդ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են հասնել նրան, որ խորհրդաժողովին մասնակցեն Սիրիայի իշխանություններն ու ընդդիմությունը, սակայն Վաշինգտոնը դժվարություններ ունի պառակտված ընդդիմությանը բանակցություններին ներգրավելու հարցում: Ժնևի խորհրդաժողովը գումարվում է Ռուսաստանի ու ԱՄՆ նախաձեռնությամբ:

Սիրիական կոալիցիան պատրաստ է մասնակցել «Ժնև-2» խորհրդաժողովին, հայտարարել է Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի մամլո քարտուղար Հալիդ ալ Սալիհը նոյեմբերի 9-ին:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---