ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր USB մոդեմ ունի՝ «ՄՏՍ կոնեկտ MF 710»-ն է14 նոյեմբերի 2013 - 18:23 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է իր նոր՝ «ՄՏՍ կոնեկտ MF 710» USB մոդեմը, որը թույլ է տալիս համակարգչի միջոցով օգտվել անլար շարժական ինտերնետից: Այն ապահովում է HSUPA/HSDPA/UMTS/EDGE/GSM տեխնոլոգիաները: «ՄՏՍ կոնեկտ MF 710» USB մոդեմի միջոցով ապահովվող ինտերնետի առավելագույն արագությունը ներբեռնման համար 21.6 Մբիթ/վրկ է, իսկ վերբեռնման համար՝ 11 Մբիթ/վրկ: Մոդեմի արժեքը 18 000 դրամ է:Ի դեպ, «ՄՏՍ կոնեկտ» անսահմանափակ սակագնային պլաններից մեկին առնվազն մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում USB մոդեմը տրամադրվում է անվճար: Բաժանորդագրվելով անսահմանափակ սկզբունքով գործող «ՄՏՍ կոնեկտ» հետվճարային սակագնային պլաններից մեկին` վճարելով միայն ֆիքսված ամսավճար, հրանավոր է օգտվել ինտերնետից անսահմանափակ: «ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն բոլորովին անվճար օգտվելու աշխարհում լավագույններից մեկը համարվող հանրահայտ Dr.Web հակավիրուսային ծրագրից: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |