Իտալիայի կառավարությունը 35 հզ. եվրո է հատկացրել հայկական հուշարձանների վերակառուցման համար

PanARMENIAN.Net - Իտալիայի կառավարությունը 35 հզ. եվրո է հատկացրել հայկական հուշարձանների վերակառուցման համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: Նրա խոսքերով, այդ միջոցներով 2006 թվականին վերակառուցումներ կիրականացվեն Ամբերդում, Երերույքում, Մարմաշենում, Քոբայրում: «Հուշարձանների վերակառուցումը իրագործվելու է Հայաստանում իտալական կառավարության երկարաժամկետ ծրագրի շրջանակներում: Խորհրդակցությունների համար Հայաստան են հրավիրվելու արտերկրյա փորձագետներ, ճարտարապետներ, հնագետներ եւ բնագետներ», հայտարարել է նա: Գ. Գյուրջյանը նաեւ նշեց, որ տվյալ ծրագիրը Հայաստանում կիրագործի Միլանի` Հայկական հուշարձանների ուսումնասիրության եւ փաստագրման կենտրոնը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---