Կայացել է ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման հանձնաժողովի նիստը

PanARMENIAN.Net - Երեւանում տեղի ունեցավ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի երրորդ նիստը` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Ինչպես հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, միջգերատեսչական հանձնաժողովում ստացված շուրջ 250 առաջարկություններից քննարկվեցին Ժամանակացույցով երրորդ նիստի օրակարգում ընդգրկված «Հայաստանի ազգային անվտանգությանն ուղղված մարտահրավերները: Ազգային անվտանգության ապահովման ռազմավարությունը» բաժիններին վերաբերող առաջարկությունները: Մտքերի փոխանակման արդյունքում կատարված լրամշակումներին, ընդհանուր առմամբ, հավանություն տրվեց եւ հանձնաժողովի քարտուղարությանը հանձնարարվեց իրականացնել դրանց լրախմբագրումը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---