ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող որոշումներ կայացնել Երեւանի եւ Բաքվի փոխարեն

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող որոշումներ կայացնել Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարեն: Դրանք շատ բարդ որոշումներ են լինելու կայացման տեսակետից, քանի որ ոչ մի խաղաղ պայմանագիր չի կարող 100 տոկոսով արդարացնել կողմերից մեկի հույսերը: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը Ֆրանսիայից` Բերնար Ֆասյեն: «Սակայն ես կարող եմ ասել, որ կա ելք, որի դեպքում հնարավոր կլինի բավարարել երկու կողմերի հույսերը ավելի քան 50 տոկոսով, եւ նույնիսկ պայմաններ է ստեղծում կողմերի հույսերը 80 տոկոսով բավարարելու համար: Վերջին որոշումը պետք է կայացնեն ձեր պետությունների ղեկավարները եւ կառավարությունները»,-ընդգծել է նա: Ըստ Ֆասյեի, համանախագահները ափսոսում են, որ Ֆրանսիայում կայացած հանդիպումը արդյունավետ չեղավ: «2005 թվականը շատ լարված էր, ղարաբաղյան խնդրի շուրջ շատ հանդիպումներ եւ բանակցություններ եղան: Դրանք բոլորը հանգեցրին նրան, որ որոշվեցին խաղաղ պայմանագրի հիմնական սկզբունքները: Երկու նախագահների հանդիպման ժամանակ պետք է վերջնականապես կարգավորվեին դեռեւս լուծում չգտած սկզբունքները: Սակայն, ցավոք, դա չհաջողվեց անել»,-նշեց համանախագահը:



Նրա խոսքերով, աշխատանքը կշարունակվի նույն լարված ռեժիմով, ինչպես եւ անցյալ տարի: Բանակցությունների ընթացքում պետք է նորից որոշվեն բազային համաձայնագրի հիմնական սկզբունքները, գտնում է ֆրանսիացի համանախագահը: «Ես համոզված եմ, որ հնարավոր կլինի ստանալ երկու նախագահների համաձայնությունը»,-ասել է նա, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---