«Զրկվելով» Հայաստանից ու Ուկրաինայից՝ ԵՄ-ն փորձում է բաց չթողնել Վրաստանին ու Մոլդովային

«Զրկվելով» Հայաստանից ու Ուկրաինայից՝ ԵՄ-ն փորձում է բաց չթողնել Վրաստանին ու Մոլդովային

PanARMENIAN.Net - Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ֆիլիպ Դիմիտրովը հուսով է, որ Վրաստանը մոտ ապագայում կստորագրի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը: Ըստ նրա, դրա համար Վրաստանը պետք է շարունակի ճիշտ քայլեր անել, հայտնում է «Թբիլսյան շաբաթ» պարբերականը: «Մենք սպասում ենք Վիլնյուսի գագաթաժողովին, որտեղ Վրաստանն ու Մոլդովան փաստաթղթի ստորագրման երաշխիքներ կստանան, և ես հուսով եմ, որ շատ շուտով համաձայնագիրը կստորագրվի: Դրա համար Վրաստանը պետք է ճիշտ քայլեր կատարի»,-հայտարարել է Դիմիտրովը: Արևելյան գործընկերության գագաթաժողովը տեղի կունենա Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին: Այն կանցնի ԵՄ ղեկավար Հերման վան Ռոմպոյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի ղեկավարությամբ: Գագաթաժողովին կմասնակցեն Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն և Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը: Գագաթաժողովում կստորագրվի շրջանակային համաձայնագիր, որով նախատեսվում է Վրաստանի մասնակցությունն Եվրամիության ճգնաժամերի կառավարման գործողություններին:

Ինչպես նախօրեին հայտնեց ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվա՝ Վիլնյուսում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և ԵԺԿ Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթաժողովներին:

ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառեց, երբ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և որ Երևանը կշարունակի խորացնել հարաբերությունները ԵՄ հետ, ոչ ի վնաս Մաքսային միության:

Հղումներ թեմայով.
«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---