ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը կանցնի Մոսկվայում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորհրդակցությունների հերթական փուլը պատրաստվում են անցկացնել Մոսկվայում: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, հանդիպման ընթացքում կքննարկվեն ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահներ Բերնար Ֆասյեի եւ Սթիվեն Մաննի` տարածաշրջան կատարած ապրիլյան այցերի արդյունքները: Բացի այդ, կքննարկվի մայիսին ծրագրված համանխագահների` տարածաշրջան կատարելիք հերթական այցի ծրագիրը:



Յուրի Մերզլյակովի խոսքերով, այցի ստույգ ամսաթիվն ու ծրագիրը դեռ հաստատված չեն, սակայն, ամենայն հավանականությամբ, սկզբում կայցել են Բաքու, հետո Երեւան ապա Ստեփանակերտ: Նաեւ կքննարկվի ՄԽ համանախագահների եւ արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը որեւէ արտասահմանյան երկրում: Յ. Մերզլյակովը հերքեց տեղեկությունները հակամարտության տարածաշրջան Բ. Ֆասյեի եւ Ս. Մաննի այցերից հետո իր անռանձին այցի վերաբերյալ, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---