ԵՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել ուկրաինացի պաշտոնյաների դեմ

ԵՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել ուկրաինացի պաշտոնյաների դեմ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը դիտարկում է հասցեական պատժամիջոցներ սահմանելու հարցը այն պաշտոնյաների հանդեպ, որոնք մեղավոր են Կիևում ցույցերը դաժանորեն ցրելու համար: «Իշխանությունները չպետք է թույլ տան, որ փողոցում իրենց կարծիքը հայտնող քաղաքացիների դեմ ուժ կիրառվի: Եվրամիությունը չեզոք դիրք ունի, բայց գտնում է, որ անհամարժեք ուժի կիրառման մեղավորները պետք է պատժվեն: Եթե դա չանի երկրի ղեկավարությունը, Եվրամիությունն իր միջոցներն ունի, ներառյալ մուտքի արգելքն եվրոպական երկրներ»,-հայտարարել է եվրոպացի դիվանագետներից մեկը:

Նա նշել է նաև, որ ԵՄ երկրներն ուշադիր հետևում են զարգացումներին Ուկրաինայում: Իրավիճակն երկրում քննարկման թեմա կլինի ԵՄ 28 երկրների Բրյուսելում կայանալիք խորհրդակցությանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի լույս 1-ի գիշերը Կիևի կենտրոնում եվրաինտեգրման կողմնակիցների հանրահավաքը վերաճեց իրավապահների հետ կոշտ դիմակայության: Արդյունքում հատուկ նշանակության ուժերը սկսեցին մարդկանց դուրս մղել հրապարակից: Կիրակի օրը հանրահավաքի մասնակիցները կրկին զբաղեցրին հրապարակը: Ուկրաինայի մայրաքաղաքում բախումներ տեղի ունեցան ցուցարարների և միլիցիայի միջև, արդյունքում տուժեց 165 մասնակից:

Այժմ կենտրոնական հրապարակը ցուցարարներն են վերահսկում: Մարդիկ Մայդանի շուրջ բարիկադներ են կառուցել միլիցիայի արգելապատնեշներից, «Բերկուտի» մարտիկների վահաններից, ամանորյա տոնածառի մասերից, որը այդպես էլ չհասցրեցին հավաքել, և ձեռքի տակ եղած այլ իրերից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---