Տիգրան Համասյանն իր «Ստվերների թատրոնով» վերջապես Երևանում է

Տիգրան Համասյանն իր «Ստվերների թատրոնով» վերջապես Երևանում է

PanARMENIAN.Net - Տիգրան Համասյանն իրվերջին՝ «Ստվերների թատրոն» (Shadow Theater) ձայնասկավառակը դեկտեմբերի 14-ին վերջապես կներկայացնի նաև հայ հանդիսատեսին։ Ճիշտ է, մի քանի ստեղծագործություն վերջերս հնչել է երևանյան ակումբներից մեկում, բայց ամբողջը, այն էլ՝ բենդով, այն էլ՝ մեծ դահլիճում` ոչ։ Չնայած ինքը՝ դաշնակահարը, խոստանում է այս համերգին նորովի ներկայացնել ստեղծագործությունները․

«Նախ, այս անգամ բենդով ենք նվագելու։ Նորություններ էլ են սպասվում, որոնք գրել ենք տուրնեի ընթացքում, կլինի նաև ժողովրդական երգերի ու պարերի մի քանի նոր մշակում»,- PanARMENIAN.Net ին ասաց Տիգրան Համասյանը՝ նշելով, որ նորությունները պայմանավորված են նաև խմբի ձևափոխված կազմով․- «Սակսոֆոնի տեղը կիթառ է, նաև զգացվում է էլեկտրոնային երաժշտության ազդեցությունը։ Shadow Theater-ն է, բայց նոր տարբերակով»։

Երաժշտի խոսքով, համերգը մոտ 75 րոպե է տևելու, բայց «եթե ժողովուրդը ցանկանա նա բիս»՝ չի մերժի։ Դաշնակահարը նշում է, որ ծրագիրն արդեն պատրաստ է, բայց չի բառացում, որ մինչև Հայաստան հասնելը գուցե ինչ-որ նոր մշակում լինի, որից հետո երևանյան համերգը բոլորովին այլ կերպ նվագեն։

Դաշնակահարը նշեց, որ ուզում էր նոր խմբով նոր երաժշտությունն անպայման հնչի Հայաստանում, հայ հանդիսատեսի առջև․

«Ինձ համար շատ կարևոր է, որ հայ հանդիսատեսն իմանա՝ ինչ եմ ստեղծում այս պահին ու ինչպես է զարգանում երաժշտությունս։ Ու, ամենակարևորը՝ ուզում եմ երաժշտության էներգիան փոխանցել մեր ժողովրդին»,- եզրափակեց Համասյանը։

Ինչպես PanARMENIAN.Net ին ասաց համերգի կազմակերպիչ TM Production ընկերության տնօրեն Թովմաս Մարտիրոսյանը, տոմսերի վաճառքից ստացած ամբողջ հասույթն ուղղվելու է «Հայկական դաշնամուրային ստեղծագործությունների անթոլոգիա» նախագծի շրջանակում ձայնասկավառակների թողարկմանը։

Նախորդ տարվա դեկտեմբերից, երբ տրվեց նախագծի մեկնարկը, արդեն երկու ձայնասկավառակ է թողարկվել․ ծրագրված է մոտ 3-4 տարվա ընթացքում դրանց թիվը հասցնել 120-ի։ Թովմաս Մարտիրոսյանի խոսքով, քանի որ նախագծի բյուջեն հսկայական է ու ինչ-որ մեկը չի կարող այն միայնակ ֆինանսավորել, առաջարկեց այդ գումարը լրացնել նման համերգների միջոցով։ Նախագծի շրջանակում առաջին՝ Համասյանի համերգից ստացված հասույթով պատրաստվում են ևս երկու ձայնասկավառակ թողարկել․ մեկում կլինեն Կոմիտասի ու Մակար Եկմալյանի գործերը, մյուսում՝ Մելիք Ասլանյանի ու Ռիչարդ Յարդումյանի։ Մյուս տարի դաշնամուրային նման համերգների շարքն ևս կշարունակվի։

Համերգը կանցնի Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, գործընկերն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցն է, իսկ ինֆորմացիոն հովանավորը PanARMENIAN Photo-ն։ Տոմսերի արժեքը՝ 3-ից՝ 25 հազար դրամ է։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---