Շախմատի աշխարհի չեմպիոն դարձավ Ռուսաստանի հավաքականը. Հայաստանը 5-րդն է 5 դեկտեմբերի 2013 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականն Անթալիայում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունում 10 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը: Վերջին՝ 9-րդ տուրում պարտվելով ուկրաինացիներին, հավաքականը զրկվել է նաև բրոնզե մեդալից: 15 միավորով արդեն չորրորդ անգամ աշխարհի չեմպիոն է հռչակվել Ռուսաստանի հավաքականը. վերջին անգամ ռուսներն այւս տիտղոսին արժանացել էին 2010-ին։ Երկրորդ տեղում Չինաստանն է, երրրորդ՝ Ուկրաինան: Հինգերորդ տեղում Հայաստանի հավաքականը հայտնվել է, քանի որ լրացուցիչ միավորներով զիջել է ԱՄՆ-ին։Այս առաջնությունում մեր հավաքականը 4 հաղթանակ է ունեցել, 3՝ ոչ ոքի ու 2 պարտություն: Հավաքականը հանդես էր գալիս նույն կազմով, ինչ 2011-ին՝ Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան և Տիգրան Լ. Պետրոսյան, մարզիչը` Արշակ Պետրոսյան էր: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |