Երեւանում տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-21 Երեւանում կգումարվի Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի քարտուղարության 8-րդ նիստը: Այցի ընթացքում Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամները հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Նախատեսվում են նաեւ հանիպումներ «Բաց հասարակության ինստիտուտի», անկախ հեռուստաընկերությունների ներկայացուցիչների, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինի, Հայաստանում Գերմանիայի դեսպան, ԵՄ խորհուրդը ներկայացնող Հայկե Ռենատե Փայչի, Եվրոպական հանձնաժողովի եւ ԵՄ դեսպանների հետ: Հանձնաժողովի անդամները կլինեն հայ-թուրքական սահմանում, կայցելեն Նորքի մանկատուն եւ ծերանոց, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---