Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ սկսվել է «Զոհվածները անուններ ունեն» արշավը

PanARMENIAN.Net - Հայկական սփյուռքի մի շաքր գործիչներ դիմել են ողջ մոլորակի 9 մլն հայերին` կոչ անելով քարոզարշավ սկսել «Զոհվածները անուններ ունեն» կարգախոսով: Ուղերձում մասնավորապես ասվում է. «2006 թ. ապրիլի 24-ին հայությունը կնշի Հայոց ցեղասպանության 91-րդ տարեդարձը: 90 տարին դա չափազանց շատ է: Թուրքիայի պատմական ռեվիզիոնիզմը խեղդում է մեզ եւ դրանով իսկ շարունակում հայասպանությունը: Մեր որդիներն ու դուստրերը, իրենց հերթին չպետք պայքարեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Նրանց ապագան պետք է նորմալ եւ երջանիկ լինի մի հասարակությունում, որը հաշտ է ինքն իր հետ: Մենք կոչ ենք անում բոլոր մայր ցամաքների հայ համայնքներին զգոն լինել, քանի որ շարունակվում է աննախադեպ բնռությունը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հանդեպ, միտումնավոր կերպով ոչնչացվում են հայկական նույնացման հետքերը: Այսօր հայերը կանգնած են այն հանցագործության ուրացման վտանգի առջեւ, որի զոհը դարձան նրանց նախնիները: Մենք պետք է ապացուցենք աշխարհին, որ աշխարհաքաղաքական ձգձգման ժամանակն անցել է: Մենք չենք հավակնում զոհի դերին, սակայն պահանջում ենք պարզ արդարադատություն: Առաջին հերթին, մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք մեր զոհերի հիշատակին, որոնք առանց գերեզման մնացին: www. inhormage.com կայքում յուրաքանչյուրը կարող է գրել այն մարդու անունը, որն իր կյանքն է զոհել մեր հողերի համար: Որից հետո անհրաժեշտ է հասնել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ճանաչման անխուսափելի հետեւանքներին: Ցեղասպանության զոհերի գրանցված անունները կարող են որպես հանրագիր ուղղվել ՄԱԿ` միակ կառույցը, որի իրավասությունն այս հարցում ընդունում է Թուրքիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---