Լիոնի կենտրոնական հրապարակում կկանգնեցվի Հայող ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան

PanARMENIAN.Net - Լիոնի կենտրոնական հրապարակում կկանգնեցվի Հայող ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան: Լիոնը առաջին քաղաքը կլինի, որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը կկանգնեցվի հենց կենտրոնական հրապարակում: Հուշարձանի բացմանը կմասնակցեն նաեւ ֆրանսիացի պաշտոնատար անձիք, քաղաքական գործիչներ: Ակնկալվում է նաեւ երկրի նախագահի մասնակցությունը: Հիշեցնենք, որ վերջերս հենց Լիոնում էին կազմակերպվել Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական հանրահավաքներ, որոնց ի պատասխան հանրահավաքի դուրս եկան հայերն ու ֆրանսիացիները, մեծ վնաս հասցնելով թուրքի կերպարին երկրի հասարակության աչքերում: Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կկանգնեցվի նաեւ Մարսելի շրջաններից մեկում, հաղորդում է «Ազգ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---