Ժնևում մեկնարկում են Իրանի և «վեցնյակի» տեխնիկական խորհրդակցությունները

Ժնևում մեկնարկում են Իրանի և «վեցնյակի» տեխնիկական խորհրդակցությունները

PanARMENIAN.Net - Փորձագետների մակարդակով այսօր բանակցություններ են մեկնարկում Իրանի ու «վեցնկալի» երկրների միջև Ժնևում:

Տեխնիկական խորհրդակցությունների փուլը երկօրյա է լինելու, սակայն, չի բացառվում, որ այն կշարունակվի նաև հանգստյան օրերին: Հիմնական նպատակն է մշակել մանրամասն պլան քաղաքական պայմանավորվածություններն իրականացնելու համար:

Որոշակի թեմաներ, որոնք քննարկվելու են, չեն նշվում: Սակայն խորհրդանշական է, որ հանդիպման վայր ընտրվել է ոչ թե Վիեննան, որտեղ գտնվում է ՄԱԳԱՏԷ-ն, այլ Ժնևը:

Վերջին տեխնիկական բանավեճը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-12-ը Ավստրիայի մայրաքաղաքում և ավարտվել է նրանով, որ իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը՝ վերադառնալով Թեհրան «խորհրդակցությունների համար»: Դա գնահատվեց որոշ դիտորդների կողմից որպես դժգոհություն ԱՄՆ գործողություններից, քանի որ ամերիկացիները հայտարարեցին պատժամիջոցների մասին ևս մի քանի իրանական կազմակերպությունների ու քաղաքացիների դեմ:

Ժնևի ընտրությունը կարող է վկայել այն մասին, որ քննարկումների թեման լինելու է ավելի շատ քաղաքական և տնտեսական հարթության մեջ, քան տեխնիկական, ինչը սակայն չի բացառում միջուկային հարցերի փորձագետների մասնակցությունը:

Նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին Ժնևում, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքը գնում է առաջին հերթին Իրանի 4,2 մլրդ դոլար արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին:

Համաձայնության առաջին փուլը նախատեսված է կես տարվա համար. Իրանը պարտավորվում է սահմանափակվել ուրանի 5 տոկոս հարստացմամբ, վերացնել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները, նոր ցենտրիֆուգեր չգործարկել, դադարեցնել ծանր ջրով աշխատող ռեակտորի կառուցումն Արակում:Համաձայնությունն Իրանի ու «վեցնյակի» միջև ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 20-ին: Դեկտեմբերի 8-ին ՄԱԿ փորձագետները ՄԱԳԱՏԷ-ից առաջին անգամ երկու տարում այցելեցին Իրանի միջուկային օբյեկտներից մեկը, որն աշխատում է ծանր ջրի վրա:

Թեհրանը մեկ օրում կարող է վերականգնել ուրանի հարստացումը մինչև 20 տոկոս, եթե «վեցնյակը» չկատարի ժնևյան պայմանավորվածությունները: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Մեր միջուկային ծրագրի կառուցվածքը չի փոխվել, և ուրանի հարստացումը մինչև 20 տոկոս կարող է վերականգնվել մեկ օրում: Կա հնարավորություն երկարատև լուծում գտնելու համար միջուկային դիմակայության հարցում Իրանի ու Արևմուտքի միջև»,-ասել է Զարիֆը: Նա նշել է նաև, որ «պատժամիջոցների կառուցվածքն ու թշնամական մթնոլորտը, ստեղծված Արևմուտքի կողմից Իրանի դեմ, փլուզվում է», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---