Ուկրաինայի ԱԳՆ. Պետք է ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրենք շահավետ պայմաններով

Ուկրաինայի ԱԳՆ. Պետք է ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրենք շահավետ պայմաններով

PanARMENIAN.Net - Ուկրաինան կստորագրի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրն իր համար շահավետ պայմաններով, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:

Ուկրաինայի կառավարությունը նոյեմբերի 21-ին որոշել է դադարեցնել ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագիրը, որը ծրագրվում էր ստորագրել Վիլնյուսում նոյեմբերի վերջում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովում: Կառավարությունը բացատրեց դա ապրանքաշրջանառության նվազմամբ երկրի հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի ու ԱՊՀ հետ, տնտեսության բարդ իրավիճակով և վնասներով, որ Կիևը կարող է կրել ասոցացման համաձայնագրի ստորագրման արդյունքում: Այդ որոշումը պատճառ դարձավ եվրաինտեգրման կողմնակիցների բազմամարդ հանրահավաքների համար Կիևի կենտրոնում ու շրջաններում, որոնք շարունակվում են մինչ օրս: «Մենք պետք է նորմալ շահավետ պայմաններ ապահովենք մեր համար, հետո նոր ստորագրենք»,-հայտարարել է Ազարովը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի «Ինտեր» հեռուստատեսության ուղիղ եթերով:

Ըստ նրա, համաձայնագրի ստորագրումը ներկա պայմաններում անխուսափելի ճգնաժամի կհանգեցներ:

«Մենք կհզորանանք, կլինենք, ինչպես 2011 թվականին, որը հիանալի տարի էր մեզ համար, և այն ժամանակ կավարտենք մեր բանակցություններն Եվրամիության հետ ու կստորագրենք համաձայնագիրը: Հարցը միայն ժամկետն է»,-ասել է վարչապետը:

Անցած կիրակի եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Twitter իր միկրոբլոգում գրել է, որ Եվրամիությունը կասեցնում է Ուկրաինայի հետ ասոցացման շուրջ աշխատանքը: Ըստ նրա, նա քննարկել է ստորագրմանը առևտրային համաձայնագրի պատրաստ լինելու հարցը փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի հետ, սակայն պատասխան Ուկրաինայի կառավարությունից չի ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը: Այդ հարցերի կարգավորումից հետո նախագահը խոստացավ կրկին վերադառնալ ԵՄ հետ ասոցացման հարցին: Դա էլ պատճառ դարձավ Կիևի կենտրոնում բողոքի ցույցերի համար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---