Իսլամիստներն ու չափավոր ընդդիմությունը Սիրիայում միմյանց պատերազմ են հայտարարել

Իսլամիստներն ու չափավոր ընդդիմությունը Սիրիայում միմյանց պատերազմ են հայտարարել

PanARMENIAN.Net - «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ղեկավարները կոչ են արել ոչնչացնել սիրիացի ընդդիմադիրներին: Ջիհադիստական կայքերից մեկում հայտնված կոչը մեջբերում է ВВС-ին:

«Մենք գտնում ենք, որ սիրիական ընդդիմության կոալիցիան ու Ազգային խորհուրդը պատերազմ են հայտարարել մեզ: Յուրաքանչյուրն, ով պատկանում է այդ կազմակերպություններին, մեզ համար օրինական թիրախ է, եթե միայն հրապարակավ չի հրաժարվի մոջահեդների դեմ պայքարից»,-հայտարարել է իսլամիստների ներկայացուցիչ Աբու Մոհամմեդ ալ Ադնանին: Սիրիական զինված ընդդիմության և ծայրահեղական իսլամիստների միջև բախումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Սիրիայում վերջին օրերին, 270 մարդ է զոհվել:

Սիրիայի տարածքում գործում են «Ալ Քայիդայի» հետ կապված մի քանի խմբավորումներ, որոնցից ամենախոշորներն են «Ջեբհաթ ան Նուսրան» և «Իրաքի ու Լևանտի իսլամական պետությունը»: Սիրիական ազատ բանակը, որն ընդդիմության զինված թևն է, համարվում է չափավոր ուժ, որին Արևմուտքը ճանաչում է որպես ընդդիմության Բաշար Ասադին: «Ջեբհաթ ան Նուսրան» արմատական խմբավորում է, կապված է «Ալ Քայիդայի» հետ, ստեղծվել է 2012 թվականի հունվարի 23-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում: Կազմակերպությունն անցյալ տարվա դեկտեմբերից ԱՄՆ-ում ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»:

Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---