Թուրքիայում վերանայում են «Էրգենեկոնի» գործը

Թուրքիայում վերանայում են «Էրգենեկոնի» գործը

PanARMENIAN.Net - Թուրքիայի Դատավորների և դատախազների գերագույն խորհուրդը ( HSYK ) որոշել է վերանայել «Էրգենեկոնի» գործը: Այդ գործով մեղադրյալներն անցնում էին պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով: Գերագույն դատարանը զինվորականների դատավարությունը համարում է կարևորագույն իրավաբանական գործը Թուրքիայի նորագույն պատմության մեջ: Գործի վերանայման մասին որոշումը կայացվեց Գլխավոր շտաբի նախկին պետ Իլկեր Բաշբուղի փաստաբանի հայտարարությունից հետո, որն այդ գործով ամենաբարձրաստիճան կասկածյալն է: Նրա գործն այժմ վերաքննիչ դատարանում է:

Վերջերս բանավեճ է ծավալվել «Էրգենեկոն» կազմակերպության կողմից հեղաշրջման փորձի («Մահակ» գործողություն) նոր քննության մասին: Վարչապետ Էրդողանի խորհրդականներից մեկի խոսքով, թուրքական բանակը «զուգահեռ պետություն» է ստեցծել:

Հունվարի 10-ին Էրդողանը հայտարարեց լրագրողներին, որ կան մարդիկ, որոնք անարդարացիորեն հայտնվել են բանտում և նշել է «Էրգենեկոնի» գործով մեղադրյալներին, գրում է Hurriyet Daily News-ը:

Հղումներ թեմայով.
«Էրգենեքոն»

«Էրգենեքոնը» թուրքական ազգայնական կազմակերպություն է: Այն գաղտնի, քեմալական կազմակերպություն է: Նրա անդամներն են Թուրքիայի զինված ուժերի եւ անվտանգության մարմինների մի շարք բարձրաստիճան ղեկավարներ: «Էրգենեքոնի» կազմում ներգրավված թուրք բարձրաստիճան զինվորականներն ու քաղաքագետները մեղադրվում են հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Որոշ փորձագետներ գտնում են, որ կազմակերպության գլխավոր նպատակն է իսլամիզմի արգելումն ու վերադարձը քեմալիզմին, այսինքն` բարձրաշխարհիկ Թուրքիայի ստեղծում: «Էրգենեքոնին» կասկածում են հանուն դեմոկրատական Թուրքիայի պայքարող քրդամետ կուսակցության մի շարք ղեկավարների, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքի եւ տեղացի լրագրողների սպանության կազմակերպման մեջ: Համարում են, որ «Էրգենեքոն» կազմակերպությունը կարող է նաեւ կապ ունենալ 2007 թ. «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ: Ազգայնականների կարծիքով, վերը նշված բոլոր անձինք վնաս են հասցնում Թուրքիայի զարգացմանը, որ ընտրել էր Քեմալ Աթաթուրքը, եւ կազմալուծում են երկրի ինքնորոշումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---