Թուրքիայում մտադիր են քրեական պատասխանատվության ենթարկել նախկին նախարարներին

Թուրքիայում մտադիր են քրեական պատասխանատվության ենթարկել նախկին նախարարներին

PanARMENIAN.Net - Թուրքիայի արդարադատության նախարարությունը մտադիր է դիմել երկրի խորհրդարանին նախկին նախարարներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, որոնք հրաժարական են տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով, հայտնում է Anadolu գործակալությունը: Նախկին նախարարները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել:

«Մեծ կաշառք» գործողության շրջանակում և 2013 թ. դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում անցկացված գործողության արդյունքում 52 մարդ է ձերբակալվել, այդ թվում գործարարներ ու որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը: Թուրքիայի էկոնոմիկայի և ներքին գործերի նախարար Զաֆեր Չաղլայանը, քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը և ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հրաժարական տվեցին: Եվս յոթ նախարարների պաշտոններից հեռացրեց Էրդողանը: Կառավարության նոր կազմը հրապարակվեց դեկտեմբերի 26-ին:

Առաջիկա օրերին Թուրքիայում ի հայտ կգան կառավարության նոր կոռուպցիոն խախտումներ, հայտարարել է թուրքական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Ղլիչդարօղլուն, գրում է Today's Zaman թերթը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---