Քուվեյթը 500 մլն դոլար կհատկացնի Սիրիային հումանիտար օգնության համար

Քուվեյթը 500 մլն դոլար կհատկացնի Սիրիային հումանիտար օգնության համար

PanARMENIAN.Net - Քուվեյթի շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը հայտարարել է, որ 500 մլր դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, գրում է Reuters-ը:

Այդ մասին նա հայտարարել է Սիրիայի դոնոր երկրների երկրորդ միջազգային խորհրդաժողովի բացմանը: Ըստ նրա, սիրիացիները հումանիտար աղետ են ապրում և միջազգային հանրությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել թեթևացնելու համար նրանց տառապանքները:

Ըստ ՄԱԿ տվյալների, 2014 թ. դրությամբ Սիրիայից փախստականների և ներքին տեղահանված անձանց թիվը հասնում է 13,4 միլիոնի:

Սիրիայի դոնոր երկրների երկրորդ միջազգային խորհրդաժողով գումարելու նախաձեռնությամբ ավելի վաղ Քուվեյթին էր դիմել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Ըստ նրա, հումանիտար իրավիճակը Սիրիայում շարունակում է վատթարանալ, գնալով ավելի շատ բնակիչներ են փախստական դառնում ու օգնության կարիք զգում:

Սիրիայի գծով դոնորների առաջին խորհրդաժողովը տեղի ունեցավ Քուվեյթում 2013 թ. հունվարին: Այն ժամանակ Սիրիայի ժողովրդի կարիքների համար հավաքվեց շուրջ 1,5 մլրդ դոլար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---