Ռ.Քոչարյան. Հայաստանը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին22 ապրիլի 2006 - 14:52 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի հարցին, որը դիմել էր նախագահին` խնդրելով մեկնաբանել Ազգային Ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը` ապրիլի 19-ին գերմանական Frankfurter Allgemaine թերթին տված հարցազրույցում: Այդ հարցազրույցում խորհրդարանի նախագահը, մասնավորապես, ասել էր, որ «Հայաստանի ապագան Եվրոպական Միությունը եւ ՆԱՏՕ-ն է» եւ «Ռուսաստանը չպետք է կանգնի դեպի Եվրոպա տանող մեր ճանապարհին»: Մեկնաբանելով այս հայտարարությունը, Ռ.Քոչարյանը հայտարարել է. «Հայաստանի արտաքին քաղաքական կուրսն անփոփոխ է: Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի շրջանակներում մեր երկիրն ընդլայնում է համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի` որպես անվտանգության ապահովման հարցերով եվրոպական առանցքային կազմակերպության հետ: Մենք ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն` հատկապես Հայաստանի Զինված ուժերի բարեփոխման եւ խաղաղապահ գործունեության հարցերում: Սակայն Հայաստանը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին: Անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը եւ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը բավարար չափով լուծում են երկրի անվտանգության ապահովման խնդիրը»: Ըստ Հայաստանի նախագահի, այսօր Հայաստանը պատրաստվում է ավելի սերտ համագործակցության ԵՄ հետ Եվրոպական Հարեւանության Քաղաքականության շրջանակներում, սակայն մենք չենք ձեւակերպում Եվրոպական Միությանն անդամակցելու խնդիրը: Հայաստանը եվրաատլանտյան ամբիցիաները հավասարակշռված են, իրատեսական, դրական են ընկալվում եվրոպական կառույցների կողմից եւ խնդիրներ չեն ստեղծում Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում: Միեւնույն դիրքորոշումը մենք հնչեցնում ենք ե'ւ Մոսկվայում, ե'ւ Բրյուսելում, ե'ւ Վաշինգտոնում»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |