Սիրիական կարգավորմանը նվիրված «Ժնև-2»-ը եզրափակիչ փուլ է մտնում

Սիրիական կարգավորմանը նվիրված «Ժնև-2»-ը եզրափակիչ փուլ է մտնում

PanARMENIAN.Net - Սիրիայում իրավիճակի խաղաղ կարգավորմանը նվիրված ժնևյան խորհրդաժողովը եզրափակիչ փուլ է մտնում: Դիտորդները խոստովանում են, որ գործնական լուծումներ դեռ չեն գտնվել, մյուս կողմից մասնակից երկրները մտադիր չեն «դուռը շրխկացնել»՝ նրանք պատրաստ են շարունակել երկխոսությունն անկախ եղած տարաձայնություններից:

«Ես իրական լուծումների ակնկալիք չունեմ: Ես երջանիկ եմ արդեն, որ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են: Սառույցը կոտրվում է՝ ոչ այնքան արագ, բայց կոտրվում է: Ես հուսով եմ, որ երկրորդ փուլը առավել կառուցողական ու արդյունավետ կլինի»,-հայտարարել է Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին:

Առաջին փուլը պետք է ավարտվի ուրբաթ օրը, որից հետո պատվիրակությունները 1-1,5 շաբաթ կխորհրդակցեն ու կիրագործեն այն որոշ դրույթները, որոնց շուրջ հաջողվել է հաջողության հասնել»,-հայտնում է euronews-ը:

«Մեր առանցքային խնդիրն է հակամարտության քաղաքական լուծման որոնումը, Սիրիայի ժողովրդի տառապանքներին վերջ դնելը: Մի ինչ-որ վերջնակետ է պետք գտնել: Պարզ է, որ մենք չպետք է ամիսներ անցկացնենք ապարդյուն բանակցություններում: Պետք է իրական առաջընթաց լինի»,-ասել ՝ Սիրիայի ազգային խորհրդի ներկայացուցիչ Լուայ ալ Սաֆին:

Պայմանավորվածություններից մեկը, որը ճիշտ է Ժնևում չի ձեռք բերվել, հումանիտար գործողության մեկնարկն է Հոմսում: Սակայն, չնայած արդեն մոտ ժամերին այն սկսելու մտադրությանը, ականատեսները փոխանցում են, որ իրավիճակը քաղաքում չի փոխվում, այնտեղ շարունակվում են ծանր մարտերն ու գնդակոծությունները:

Մինչդեռ բրիտանական Daily Telegraph թերթը հայտնել է, որ ԱՄՆ-ն իրոք սկսել է զենք մատակարարել Սիրիայի ահաբեկիչներին Հորդանանի տարածքով:

Թերթը նշել է, որ նման գործնեությունը հակասաում է ԱՄՆ հայտարարություններին սիրիական ճգնաժամը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու վերաբերյալ: Բնականաբար, դա նպաստում է, որ արյունահեղությունը շարունակվի, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Ինչպես նշել է պարբերականը, ԱՄՆ որոշ քաղաքական գործիչներ խոստովանել են, որ զենքի առաքումներն այսպես կոչված «չափավոր ընդդիմությանը» հնարավոր դարձան միայն ԱՄՆ Կոնգրեսում գաղտնի քվեարկությունից հետո: Խոսքը հրացանների, զինամթերքի ու հակատանկային հրթիռների մասին է:

Ավելի վաղ Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միքդադը հաստատել էր, որ Վաշինգտոնի որոշումը Սիրիայի ավազակախմբերի սպառազինման մասին «Ժնև-2» ձախողելու փորձ է, քանի որ դա ոչ այլ ինչ է, քան ուղիղ հարված խաղաղ գործընթացին: 2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Սիրիական կարգավորման «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովը կանցնի երկու փուլով: Այն կմեկնարկի հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում, իսկ հետո հունվարի 24-ին կշարունակվի Ժնևի Ազգերի պալատում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---