Թուրքիան հրաժարվել է Կանադայի հետ համագործակցությունից, պատճառը` Հայոց ցեղասպանությունն է

PanARMENIAN.Net - Թուրքիան մերժել է Կանադային երկրում առաջին ԱԷԿ-ի կառուցման մրցույթին մասնակցելու հարցում: Որոշումը կայացվել է Օտտավայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով: «Կանադական ընկերությունները, որոնք մտադիր էին մասնակցել սեւծովյան Սինոպ քաղաքում ԱԷԿ-ի կառուցման մրցույթին, կզրկվեն այդ հնարավորությունից Օտտավայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով»,-գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը: Հղում անելով Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցչին, թերթը նշում է, որ Անկարայում չէին կարող ենթադրել, որ «Կանադայի կառավարությունը հայերի մի քանի ձայների համար կարող է վտանգել երկու երկրների լայնածավալ համագործակցությունը»: «Բոլոր արտերկրյա կառավարությունները այժմ պետք է հասկանան, որ ստիպված են լինելու վճարել Թուրքական Հանրապետության հասցեին հնչող անարդար մեղադրանքների համար: Մենք այլեւս զիջումների չենք գնա այդ հարցում: Բոլորը պետք է իմանան, որ մենք ուշադիր հետեւում ենք այդ ուղղությամբ կատարվող նախաձեռնություններին աշխարհի բոլոր անկյուններում: Երկրները, որոնք նման դիրքորոշում կորդեգրեն Թուրքիայի հանդեպ, կհանդիպեն նմանատիպ արձագանքի»,-հայտարարել է թուրք դիվանագետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով «Հյուրիեթին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---