6  01.03.14 - Կարինե Մինասյանի և Շավարշ Քոչարյանի մամուլի ասուլիսը

Ապրիլին ՄՄ-ին միանալու համար «Ճանապարհային քարտեզով» մշակված գործընթացը կավարտվի

Ապրիլին ՄՄ-ին միանալու համար «Ճանապարհային քարտեզով» մշակված գործընթացը կավարտվի

PanARMENIAN.Net - Հայաստանն ապրիլի կեսերին կավարտի Մաքսայի միությանը միանալու համար «Ճանապարհային քարտեզով» մշակված գործընթացը: Դրան զուգահեռ համապատասխան համաձայնագիր է պատրաստվում, մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Պետք է ՄՄ անդամ երկրներն ու Հայաստանը համաձայնության գան դրա շուրջ, որից հետո այն ներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ առայժմ դժվար է հստակ ասել, թե երբ դա կլինի, գրում է Tert.am-ը:

Հարցին, թե ինչ լեզվով է լինելու ՄՄ-ին՝ Հայաստանի անդամակցելու մասին համձայնագիրը, փոխարտգործնախարարը պատասխանել է, թե կոնկրետ որոշում դեռևսչկա, բայց մի բան հաստատ է՝ մինչև ԱԺ ներկայացնելն այն կթարգմանվի:

«Բուն պայմանագիրը, հավանաբար, կլինի կամ ՄՄ անդամ երկրների, կամ ընդունված միջազգային լեզվով` ռուսերենով»,- ասել է նա՝ նշելով, որ դրան կցվելու է այն միջազգային պայմանագրերի ցանկը, որին Հայաստանը միանում է, գրում է Panorama.am-ը:

Հարցին, թե ինչու է Հայաստանն այսպես շտապում դեպի Մաքսային միություն, Քոչարյանն ասել է, թե եթե ընտրել ենք որոշակի ուղի, ապա ամեն ինչ պիտի հնարավորինս արագ արվի, բայց ոչ որակի հաշվին:

Ասուլիսին ներկա ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն իր հերթին նշել է, որ հարցն արագացման մեջ չէ, պարզապես Հայաստանը մինչև որոշումը կայացնելը լուրջ ու երկար ճանապարհ է անցել:

«6 տարի է` ոլորտում բարեփոխումներ ենք անում ու հիմա դրանք հնարավորություն են տալիս, որ մեր օրենքներում առանց լուրջ փոփոխությունների միանանք ՄՄ-ին: Օրինակ` կան օրենքներ, որտեղ տեխնիկական կանոնակարգման մասով ընդամենը փոփոխում ենք երկու-երեք տող, քանի որ ամբողջ մեր կարգավորումը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Ուստի ՄՄ-ին միանալը դառնում է շատ հեշտ»,- նշել է Մինասյանը:

Քոչարյանն էլ նկատել է, թե կան ոլորտներ, որտեղ Հայաստանն ավելի առաջ է, քան ՄՄ անդամ երկրները:

Ըստ էկոնոմիկայի փոխնախարարի, Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից ՄՄ-ին ու միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու համար ստեղծված աշխատանքային խումբը հետևում է «Ճանապարհային քարտեզով» սահմանված բոլոր միջոցառումներին․ նրա խոսքով, նախատեսված միջոցառումների մոտ 50 տոկոսն արդեն արվել է: Ասում է՝ օրերս հերթական նիստն էր, որտեղ որոշ խնդիրներ են քննարկել:

«Վերջին երկու ամիսներին Հայաստանն իրականացրել է 70-ից ավելի միջոցառում: Դրանք արվել են ԵՏՀ-ի և այլ երկրների հետ համատեղ, և բազմաթիվ այցելությունների ընթացքում տարբեր ոլորտներում ուսումնասիրություններ են կատարվել: Արդյունքում արձանագրություն է կազմվել, թե ինչ վիճակում է Հայաստանի մաքսային դաշտն ու մնացած ոլորտները»,- ասել է փոխնախարարը:

Նիստին արձանագրվել է, որ մինչև մարտի վերջ պետք է ավարտվեն դեռևս չպարզաբանված բոլոր հարցերով համատեղ կոնսուլտացիաները:

ԵՏՀ-ին ներկայացված երկու որոշումից մեկը կքննարկվի մարտի 4-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում:

Մանսավորապես, փոխվարչապետերի մակարդակով քննարկվելու է ՄՄ-ին Հայաստանի միանալու, այսինքն` «ճանապարհային քարտեզի» իրագործման հարցը: Իսկ մարտի 11-ին արդեն նախագահների մակարդակով Գերագույն եվրասիական խորհրդի նիստի քննարկմանը կներկայացվի երկրորդ որոշումը:

«Եվ առաջին անգամ այդ որոշման մեջ կարձանագրվի, որ Հայաստանը սկսում է մշակել ՄՄ-ին և միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու պայմանագիրը»,- ընդգծել է Մինասյանը:

Դեկտեմբերի 24-ին Մոսկվայի գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների հաստատված «ճանապարհային քարտեզով» նախատեսվում է, որ արդեն մենք պետք է պայմանագիր ունենանք ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հավելվածներով: Այս խնդիրը դրված է 22 աշխատանքային խմբի առջև, որոնք կազմված են երկրի լավագույն մասնագետներից ու փորձագետներից:

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզ») մասին որոշումն ու հայտարարությունը ստորագրվել էին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտին, որն անցնում էր պետությունների ղեկավարների մակարդակով:

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն նախօրեին «Գազի հարցը հայաստանյան տնտեսության համար» խորագրով կլոր սեղան է անցկացրել, որի շրջանակում հնչել են փորձագիտական կարծիքներ ու ոլորտի պատասխանատուների հիմնավորումները ՄՄ-ին անդամակցության պարագայում գազամատակարարման ոլորտի վերաբերյալ:

Ինչպես Panorama.am-ին ասել է ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը, կլոր սեղանի նպատակն էր մասնագիտական այնպիսի մակարդակով քննարկում անցկացնել, որը կկարողանար հասարակության համար պարզ դարձնել թվերն ու տնտեսագիտական հիմնավորումները, որոնց վրա կառուցված է Հայաստանում գազի քաղաքականությունը:

«Գազը Հայաստանի տնտեսության երակը, արյունն է, ու դրա համար այն ռազմավարական նշանակություն ունի: Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում արտահանման ամենաէժան գնով, դրանից ավելի էժան գազ է ստանում միայն Բելառուսը` իբրև միութենական պետություն: Այս իրողության դրա վրա է հիմնված ապագա Եվրասիական միությանն և այսօրվա Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ տնտեսական դրդապատճառներից մեկը»,- նշել է Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով, ՄՄ-ին անդամակցությունից հետո գազամատակարարման ոլորտում հինգ տարվա ընթացքում տնտեսական էֆեկտը մոտ 2 մլրդ դոլար կկազմի, որից 1 մլրդը կարող են լինել այն շահույթները, որոնք ստացվել են առանց մաքսային արգելքների գործակցության կոնտեքստում:

Բացի այս, Սաֆարյանը նաև նշել է, որ դա կփրկի Հայաստանի գազային համակարգը, որն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի։

Ինչ վերաբերում է հարցին, թե հասարակությունը բողոքում է, քանի որ ՀՀ սոցիալ-տնտեսական ներկայիս իրավիճակում գինը, այդուհանդերձ, շատ բարձր է, Սաֆարյանն ասել է, որ տնտեսագետները նույն կարծիքին են, որ եթե գազամատակարարման համակարգը Հայաստանում հարաբերական ավելի էժան է, քան ԵՄ երկրներում ու նույնիսկ նախկին ԽՍՀՄ մերձբալթյան երկրներում, ապա Հայաստանի միջին սպառողի եկամուտների իմաստով այն բավականին թանկ է:

«Բայց այս հարցերը կարգավորելու միայն մի ճանապարհ կա` երկրի տնտեսական զարգացում: Հետևաբար, պետք է գտնել տնտեսական զարգացման համար լավագույն հնարավորություն տվող միջոցներ: Մեր կարծիքով, ՄՄ-ին անդամակցությունը միջնաժամկետ հեռանկարում էապես կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա»,- նշել է նա՝ եզրափակելով, որ տնտեսությունը զարգացնելուն ուղղված բոլոր քայլերը կվերցնենք փորձագիտական եզրակացության ուշադրության տակ։

Հղումներ թեմայով.
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---