Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ընկերությունը ցավակցություն է հայտնել ավիավթարի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ընկերությունը ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներին Սոչիում տեղի ունեցած վթարի կապակցությամբ: Ուղերձում, որ ստացել է PanARMENIAN.Net ը եւ որը ստորագրված է ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի եւ փոխնախագահ Խ. Մարինոսյանի կողմից, մասնավորապես, ասվում է. «Հարգարժան պարոն Վ.Պուտին եւ պարոն Ռ. Քոչարյան, Ձեր հետ միասին ցնցված ենք Երեւան-Սոչի ինքնաթիռի ուղեւորների ողբերգական մահով, որոնք մեր եղբայրական երկրների քաղաքացիներ են: Անկեղծորեն ցավակցում ենք հարազատներին եւ մերձավորներին եւ սգում Ձեզ հետ միասին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---