![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Մեկնարկել է 2014-ի «Երկրի oր» քարոզարշավը![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգում ծառատունկով և թռչունների միջազգային օրվան նվիրված մրցույթով մեկնարկել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)` գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպած 2014-ի «Երկրի օր» քարոզարշավը: Ի դեպ, ծառատունկին ակտիվ մասնակցել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները: Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհը տոնում է Երկրի օրը: Ինչպես շատ կազմակերպություններ ամբողջ աշխարհում, այնպես էլ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կնշի այս կարևոր օրը Երևանում և մարզերում անցկացվելիք մի շարք բնապահպանական միջոցառումներով: Կենդանաբանական այգում անկացված թռչնաբների պատրաստման մրցույթ-միջոցառումը, որը կրում է «Դիմավորենք թռչուններին» անվանումը, մասնակիցներին հնարավորություն տվեց խորացնել թռչնատեսակների, նրանց կառուցվածքի, վարքագծի, կենսապայմանների, ինչպես նաև առանձնահատկությունների մասին գիտելիքները: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր ունենալ համապատասխան նյութեր և գործիքներ` տեղում հետաքրքիր լուծմամբ թռչնաբույն պատրաստելու համար: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորությամբ անկախ ժյուրին նույն օրն ամփոփեց մրցույթի արդյունքները: Ամենաակտիվ և ստեղծագործ մասնակիցներն ստացան մրցանակներ` Երևանի կենդանաբանական այգու, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, LEGO Հայաստանյան ներկայացուցչի, ինչպես նաև հատուկ մրցանակ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից: Մրցույթի անվանակարգերն էին՝ «Լավագույն նորարարական մոտեցում», «Լավագույն մտահղացում» և «Լավագույն ստեղծագործական լուծում»: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ միջոցառման օրը` ապրիլի 5-ին, մինչև 16 տարեկան երեխաների մուտքը Երևանի կենդանաբանական այգի անվճար էր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |