Թուրք իսլամիստները պահանջում են Սբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի վերածել30 մայիսի 2014 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Թուրք իսլամիստները մտադիր են ցուցադրական նամազ կատարել Սբ Սոֆիայի տաճարում: Anadolu Genclik Dernegi կազմակերպությունը կոչ է արել իր կողմնակիցներին մայիսի 30-ին աղոթքի հավաքվել քրիստոնյաների այս սրբավայրում: Ինչպես հայտնում է «Սեդմիցա.ռու»-ն, Թուրքիայում Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին խոսակցությունները վերջերս կրկին հաճախակի են դարձել: Որպես եկեղեցի կառուցված ու 1453 թ. Կոստանդնուպոլսի անկումից հետո որպես մզկիթ օգտագործվող տաճարն այժմ թանգարան է, որտեղ իսլամիստների աղոթքներն արգելված են: Սակայն Թուրքիայի ազգայնական ու իսլամիստ քաղաքական գործիչները հանդես են գալիս եկեղեցին մզկիթի վերածելու օգտին: Թուրք մտավորականությունը ստորագրահավաք է սկսել Սբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան պահպանելու օգտին: Սուրբ Սոֆիայի կամ Այա Սոֆիա տաճարը բյուզանդական ճարտարապետության կոթողային հուշարձան է, Բյուզանդիայի «ոսկեդարի» խորհրդանիշ։ Բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը, Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայր։ Oսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս՝ թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537թթ. Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացուկողմից։ 1985 թվականին տաճարը Ստամբուլի պատմական կենտրոնի այլ հուշարձանների հետ մեկտեղ ընդգրկվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Շուրջ 100 տարի Սբ Սոֆիան եղել է քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարը՝ մինչ Հռոմի Սբ Պետրոսի տաճարի կառուցումը: 2007 թվականին մի շարք ազդեցիկ ամերիկացի ձեռնարկատերեր ու քաղաքական գործիչներ «Սբ Սոֆիայի ազատագրման խորհուրդից» (Free Agia Sophia Council) գլխավորեցին կառույցին իր սկզբնական քրիստոնեական սրբության կարգավիճակը վերադարձնելուն ուղղված շարժումը: ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների կոմիտեի հանրային քննարկումների ժամանակ հայտարարվեց, որ «չի կարելի մարդկանց զրկել Մայր տաճարում աղոթելու իրավունքից, անհնար է ամեն օր հանդուրժել այդ սուրբ վայրի պղծումը, որն օգտագործվում է տոնավաճառների ու համերգների անցկացման համար, անթույլատրելի է հանդուրժել նման բացահայտ անարգանքն ուղղափառ եկեղեցու, և ընդհանրապես քրիստոնեության հանդեպ»: 2010 թ. հոկտեմբերի 1-ին թուրքական Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բախչելին իր կողմնակիցների հետ նամազ արեց Անիի Մայր տաճարում: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր «Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին»,–գրել է Սեժուրնեն ՔՊ խմբակցության քարտուղարը պարզաբանել է` ինչու է վարչապետը քաղաքացիներից ներողություն խնդրել Ըստ նրա, ՀՀ քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար Քոչարյան․ ՀՀ-ն էլ է անհանգստացած Բաքվի կողմից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ Նա ասել է, որ Հայաստանի խնդիրն անվտանգությունը բարձրացնելն է՝ նոր սպառազինությամբ ու կրթված անձնակազմով Մաշտոցի պողոտայի շենքերը գեղարվեստական լուսավորություն կունենան Փողոցների և շենքերի ցուցանակները տեղադրվում են նոր՝ միանման ձևավորմամբ |