Արդիականացման աշխատանքներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում 3 հունիսի 2014 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Ցանցի հուսալիության աստիճանի բարձրացմանը և հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մեծածավալ միջոցառումների շրջանակներում, հունիսի 3-ի` լույս 4-ի գիշերը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնելու է կենտրոնական համակցման համակարգի արդիականացման աշխատանքներ, որոնց նպատակը ձայնային և տվյալների փոխանցման առավել բարձրորակ ծառայությունների ապահովումն է: Բաժանորդներին անհարմարություններից հնարավորին զերծ պահելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետները, համապատասխանաբար, կաշխատեն գիշերը` ցանցի նվազագույն ծանրաբեռնված ժամերին, սկսած կեսգիշերից հետո ժամը 2-ից, հայտնում է ընկերության լրատվական վարչությունը: Արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքում՝ բաժանորդները որևէ խնդիր չեն ունենա տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս: Այդուհանդերձ, բաժանորդներից ոմանք որոշակի անհարմարություն կարող են զգալ՝ ձայնային ծառայություններից օգտվելիս: Հնարավոր են նաև մուտքային և ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման և ստացման հապաղումներ, մինչև բաժանորդների հեռախոսները նորից գրանցվեն և միանան ցանցին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի զանգերի կենտրոնը գործում է շուրջօրյա: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» |