6  09.06.14 - ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը

Հայ պատգամավորները կմեկնեն Բաքու, եթե անվտանգության երաշխիքներ տրվեն

Հայ պատգամավորները կմեկնեն Բաքու, եթե անվտանգության երաշխիքներ տրվեն

PanARMENIAN.Net - Հունիսի 16-18-ը Բաքվում կայանալու է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոուդ» սեմինարը: Լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հայտարարել է, որ Հայաստանը ցանկություն է հայտնել մասնակցել դրա աշխատանքներին:

«Եթե Բաքուն անվտանգության երաշխիքներ տա, ապա մեր երկրից երկու պատվիրակ կմեկնի Բաքու: Մենք նաև հանդես ենք եկել առաջարկով, որ հաջորդ տարի «Ռոուզ-Ռոուդ» սեմինարն անցկացվի Երևանում»,- մանրամասնել է Նահապետյանը:

«Ռոուզ-Ռոուդ» եռօրյա սեմինարներ Երևանում անցկացվել են նաև 2005-ի հոկտեմբերին և 2010-ի մարտին: Սեմինարների շրջանակներում քննարկել են ղարաբաղյան կարգավորմանը, տարածաշրջանային համագործակցությանը, պաշտպանական և ոստիկանական համակարգերի բարեփոխմանն առնչվող հարցեր:

ՆԱՏՕ-ի վեհաժողովի նիստերն անցկացվել են մայիսի 30-ից հունիսի 1-ը Վիլնյուսում: Քննարկման ու քննադատության հիմնական թեման Ուկրաինան է եղել ու այդ կոնտեքստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը, թեև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր ելույթում կարևորել է փոխհամաձայնությունների միջոցով հարցերի կարգավորման անհրաժեշտությունը, գրում է Panorama.am-ը:

Մայիսի 25-ին կայացած Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրություններում հաղթեց Պյոտր Պորոշենկոն 54,49 տոկոսով: Երկրորդ տեղում Յուլիա Տիմոշենկոն էր 12,88 տոկոսով, երրորդը՝ Օլեգ Լյաշկոն էր 8,38 տոկոսով: Ընտրություններն անցան խորը քաղաքական ճգնաժամի պայմաններում ու երկրի արևելքում անկախության կողմնակիցների դեմ Կիևի ուժային գործողությունների ֆոնի վրա: Արդեն բազմաթիվ զոհեր կան երկու կողմերից, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում: Մոսկվայում այդ հատուկ գործողությունը պատժիչ են անվանում ու կոչ են անում Կիևին անհապաղ դադարեցնել այն:

Կորյուն Նահապետյանը նշել է, որ մանրամասն քննարկվել է նաև, թե արդյոք ՆԱՏՕ-ն պատրաստվում է փոփոխություններ մտցնել արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում:

«Հաստատվել է 2014-16 թթ.-ի համար անհատական գործողությունների նոր ծրագիր: Իսկ երկկողմ հարաբերություններում մենք տեսանք նաև ՀՀ Ազգային Ժողովի հետ հարաբերությունների խորացման միտում. մեր պատվիրակները տարբեր առաջարկություններ են ներկայացրել և հուսանք, որ դրանք գոհունակությամբ կընկալվեն»,- նշել է բանախոսը:

Պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ նշել է, թե Հայաստանը պետք է աշխատի ՆԱՏՕ-ի հետ երկկողմ հարաբերությունների փոխշահավետ խորացման ուղղությամբ, իսկ ինչ վերաբերում է քննարկման հիմնական թեմային, հիշեցրել, որ որոշ ժամանակ առաջ այդ նույն ՆԱՏՕ-ի պաշտոնյաները, ովքեր այսօր քննադատություններով են աչքի ընկնում դրվատանքով էին արտահայտվում ՌԴ հասցեին: Այնպես որ խոսքն այստեղ շահերի բախման մասին է. «Վաղը իրավիճակը կփոխվի` այլ կերպ կարտահայտվեն»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---