Իսլամիստ գրոհայինները մտադիր են քանդել Մոսուլի բոլոր քրիստոնեական տաճարները

Իսլամիստ գրոհայինները մտադիր են քանդել Մոսուլի բոլոր քրիստոնեական տաճարները

PanARMENIAN.Net - «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները մտադիր են քանդել բոլոր քրիստոնեական տաճարները Իրաքի հյուսիսում գրաված Մոսուլ քաղաքում, որը Բաղդադից հեռու է 396 կմ: Ըստ AL Mayadin հեռուստաալիքի, զինյալ ծայրահեղականները, որոնք կրոնական անհանդուրժողականության (թաքֆիրի) դոկտրինի հետևորնդներն են, իրազեկել են այդ մասին Մոսուլի բնակիչներին բարձրախոսներով, որոնք տեղադրված էին սև դրոշներով ավտոմեքենաների վրա, հայտնում է NEWSru.com-ը:

Հունիսի 14-ին թաքֆիրականները 12 մահեմդական աստվածաբանների մահապատժի ենթարկեցին, որոնք հրաժավել էին հավատարմության երդում տալ նրանց: Նրանց գնդակահարեցին Ալ Իսրա մզկիթի առջև: Դրանից հետո հայտարարվեց, որ արգելվում է ոգելից խմիչքի ու ծխախոտի վաճառքը: Կանանց կարգադրվեց մահմեդական ավանդական հագուստ՝ աբայի կրել:

Այսօրվանից հետապնդման թիրախ կդառնան Մոսուլի քրիստոնյաները, հայտնում է AL Mayadin-ը: Սիրիական Ռաքքա քաղաքում, որտեղ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը հաստատվել է արդեն մեկ տարուց ավելի, քրիստոնյա տղամարդկանց կարգադրվել էր ոսկով տուրք վճարել՝ ջիզյա, իսլամ ընդունելուց հրաժարվելու համար:

Երեք օր առաջ թաքֆիրականներն արդեն հարձակվել էին Մոսուլի հայկական եկեղեցու վրա: Նրանց հայտնվելը Իրաքի երկրորդ քաղաքում քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլեի բնակիչներին ստիպեց հեռանալ քաղաքից: Մոսուլում, որի բնակչությունը 1,8 մլն էր, քրիստոնյաներների քանակը Հուսեյնի օրոք մոտ 30 տոկոս էր կազմում: Հայերից բացի, այստեղ պատմականորեն ապրում են ասորիներ, քաղկեդոնացիներ, որոնք ևս հնագույն արևելյան եկեցեիների հետևորդներ են:

Մոսուլում մի քանի հին եկեղեցի կա՝ 13-րդ դարի Սբ Պետրոս առաքյալի տաճարը, 8-րդ դարի մատուռ, Թահիրա (Սբ Աստավածամոր) վանքն ու մի քանի այլ եկեղեցիներ: Մոսուլը հայտնի է նաև իր մզկիթներով: Իրաքի քրիստոնյաների 50 տոկոսը ապրում է Բաղդադում, 30-40 տոկոսը հյուսիսում՝ Մոսուլում, Էրբիլեում, Դահուկում և Քիրկուկում:

Իարքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները հարձակում են սկսում Բաղդադի վրա: Կառավարության հետ իսլամիստների դիմակայությունը վերջին շաբաթում վերածվեց պատերազմի: Գրոհայինների առաջխաղացումը դեպի Բաղդադ կարող է «Սոմալիի սցենարի» կրկնությունը դառնալ:

Դիմակայությունը սկսվեց 2013-ի դեկտեմբերին, երբ Ռամադի քաղաքում ցրվեց սունիների ցույցը: Հուսեյնի տապալումից հետո նոր կառավարության կորիզը կազմեցին շիա փոքրամասնության ներկայացուցիչները, որոնք բնակվում են Իրանի հետ սահմանին: Դա ձեռնատու չէր սունի իրաքցիներին, որոնց հակակառավարական տրամադրությունները բորբոքում էին նաև «Ալ Քայիդային» հարող խմբավորումները, այդ թվում «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» : Հունվարի սկզբին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը հսկողություն հաստատեց Ռամադիում և հարևան Ֆալուջայում: Հունիսի սկզբին կառավարական զորքերը սկսեցին ազատագրել ջիհադականների գրաված քաղաքները: Սակայն խմբավորման ջոկատները սիրիական սահմանի կողմից գրոհեցին Մոսուլի վրա: Քաղաքը լիովին գրավեցին ջիհադականներն արդեն հունիսի 10-ին: Ըստ միգրացիայի միջազգային կազմակերպության, մոտ մեկ շաբաթում Մոսուլից շուրջ 500 հազար մարդ հեռացավ: Ինչպես հայտնում է Foreign Affairs-ը, շուտով նրանց միացան սունի ցեղերն ու «Հուսեյնի նախկին «Բաաս» կուսակցության անդամները: Ապստամբները հունիսի 12-ին պաշարեցին Բայջիի նավթավերամշակման գործարանը, որը նավթով է մատակարարում Իրաքի գավառների մեծ մասը: Հետո նրանք գրավեցին Հուսեյնի ծննդավայրը՝ Տիկրիտ քաղաքը:

Մոսուլի անկումն ու իսլամիստների կայծակնային առաջխաղացումը դեպի Բաղդադ ստիպեց Իրաքի կառավարությանը արդեն հունիսի 11-ին ռազմական միջամտություն խնդրել ԱՄՆ-ից: Հունիսի 15-ին Պարսից ծոցի ջրային տարածք մտան մի խումբ ամերիկյան նավեր, «Ջորջ Բուշ» ավիակրի գլխավորությամբ, հայտնում է ՌԲԿ-ն:

Սակայն Վաշինգտոնը չի ցանկանում անօդաչու սարքեր տրամադրել Իրաքի բանակին, քանի որ երկրի վարչապետ Նուրի ալ Մալիքին սերտ կապեր ունի Իրանի հետ:

Տնտեսական առումով վտանգավոր է իսլամիստների կողմից նավթի հանքավայրերի ու վերամշակման գործարանների գրավումը Իրաքի հյուսիսում: Stratfor վերլուծական կենտրոնի համաձայն, հենց էներգետիկ օբյեկտներն են լինելու իրաքյան բանակի ուշադրության կենտրոնում: Ապստամբների ցրված լինելու պատճառով ԶՈւ հրամանատարությունը ստիպված է ընտրել ռազմավարական կետեր զորքերի տեղակայման համար:

Նավթամուղերը վեճերի լուրջ պատճառ են Բաղդադի ու քրդերի կառավարության միջև: Ելնելով Քրդստանի տարածաշրջանային կառավարության հայտարարությունից՝ գործարքներից ստացված եկամուտը փոխանցվելու է քրդերի կառավարության հաշվեհամարին թուրքական բանկում, ինչը դժգոհություն է առաջացրել Բաղդադում: Իրաքի իշխանություններն արգելք են դրել գանձարանը շրջանցող նավթի վաճառքի գործարքների վրա: Այնուամենայնիվ, հունիսի սկզբին Մոսուլում մարտերի ժամանակ, քրդական նավթը բարեհաջող կերպով տեղափոխպվեց Ջեյհան և գնվեց «Ռեսնեֆտի» կողմից՝ Գերմանիայում համատեղ գործարանում վերամշակելու համար: Ինչպես Reuters-ին հայտնեց Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը, հունիսի 16-ին նավթի առաքումները Քրդստանից նորմալ են ընթանում, հերթական տանկերը ուղևորվելու է հունիսի 22-ին: Ըստ էության, Անկարան քրդերի կողմն է բռնել կենտրոնական կառավարության հետ դիմակայությունում: Ըստ Stratfor-ի, այդ վեճին շուտով կարող է միջամտել նաև ԱՄՆ-ն, սակայն վերջինիս դիրքորոշումը մինչ օրս պարզ չէ: Մի կողմից, Իրանի հետ բանակցությունների ֆոնին Վաշինգտոնը չի շտապում սատարել քրդերին Բաղդադրի դեմ, մյուս կողմից, ԱՄՆ-ին հարկավոր է Թուրքիայի աջակցությունը Ռուսաստանին զսպելու գործում:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---