Լոնդոնում ցուցադրվել են Լեռնային Ղարաբաղին նվիրված հայկական եւ ադրբեջանական ֆիլմեր18 մայիսի 2006 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Ս.թ. մայիսի 17-ին Լոնդոնի համալսարանի Արեւելյան եւ աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցում կազմակերպվել էր Լեռնային Ղարաբաղին նվիրված հայկական եւ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ֆիլմերի ցուցադրմանը հաջորդած քննարկումներին եւ հարց ու պատասխանին հրավիրված էին Պատերազմի եւ խաղաղության Ինստիտուտի աշխատակից, «Սեւ այգի` Հայաստանը եւ Ադրբեջանը պատերազմի եւ խաղաղության միջով» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը, BBC-ի համաշխարհային ծառայության լրագրողներ Մարկ Գրիգորյանը եւ Ֆամիլ Իսմաիլովը եւ Amnesty International կազմակերպության ներկայացուցիչ Լոուրենս Բրոերսը: Քննարկումները վարում էր Concilation Resources կազմակերպության Կովկասի ծրագրի ղեկավար Ջոնաթան Քոհենը: Ֆիլմերի ցուցադրմանը հաջորդեցին հայ եւ ադրբեջանցի ուսանողների, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերն ու մեկնաբանությունները: Ադրբեջանցի ուսանողների վերաբերմունքն առանձնանամ էր հայերի նկատմամբ առանձնահատուկ անհանդուրժողականության եւ ատելության դրսեւորումներով, ինչը մասնակիցների, հատկապես Թ. Վաալի կողմից քանիցս քննադատության ենթարկվեց: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Երևան-Սևան մայրուղում գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Ավանեսյան. Ոստիկանությունը գործել է իրավաչափ, 8 տուժած դեռ հիվանդանոցում է Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում Վարդանյանը Բաքվի բանտում ենթարկվել է խոշտանգման․ Փաստաբանները դիմել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե Նրան ստիպել են երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ և ավելի քան երկու օր զրկել են խմելու ջրից ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ հայկական ուժերը կրակ չեն բացել Ադրբեջանի տարածած բոլոր հաղորդագրությունները վերաբերում են սահմանի նույն՝ Նախիջևանին սահմանակից հատվածին |