Վ. Օսկանյան. Զավեշտական է, որ Թուրքիան խոսում է խոսքի ազատության մասին` չճանաչելով Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ԵԽ նախարարների կոմիտեի մայիսի 19-ին կայացած նստաշրջանի ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանի արգործնախարար Վարդան Օսկանյանը: Եկույթի ժամանակ նա խոսեց ԵԽ-ին անդամակցության հինգ տարում Հայաստանում ժողովրդավարական գործընթացների խորացման այդ ուղղությամբ իրականացված բարեփոխումների վերաբերյալ, հատկապես ինչ վերաբերում է մահապատժի վերացմանը եւ եվրոպական չափանիշներին համապատասխան սահմանադրության ընդունմանը:



Այնուհետեւ նախարարն անդրադարձավ երեք կարեւոր հարցերի. Հայոց ցեղասպանություն, Նախիջեւանում հայկական գերեզմանատան ավերում եւ ղարաբաղյան հարց:



«Այն պահին, երբ աշխարհում ժողովրդավարական գործընթացներն առաջխաղացում են ապրում` ապահովելով ազատ հասարակությունների զարգացումը, որտեղ խոսքի ազատությունն էական բաղկացուցիչներից է, թուրքական կառավարությունը ավելի ու ավելի ագրեսիվ կերպով է ժխտում Հայոց ցեղասպանությունը երկրից դուրս եւ քրեորեն պատժում ցեղասպանության մասին քննարկումները երկրի ներսում»,- ասաց Օսկանյանը: «Նման ուրացության բնական պատասխանը որոշ անդամ-երկրներում ժխտողականության դեմ օրենսդրական ակտերի ընդունումն է: Եւ զավեշտական է, որ թուրքական կառավարությունը սա համարում է խոսքի ազատության ճնշում` միաժամանակ իրեն վերապահելով ցեղասպանությունն ընդունող, ավելին` այդ տերմինն օգտագործող սեփական քաղաքացիներին պատժելու իրավունքը»,- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---