Երեւանին զարմացրել են Էլմար Մամեդյարովի հայտարարությունները

PanARMENIAN.Net - «Մեզ կրկին անգամ զարմացնում է, որ ադրբեջանական կողմը փորձ է անում հասարակությանը ներկայացնել մի այնպիսի մոտեցում ղարաբաղյան հակարմարտության կարգավորմանը, որը չի համապատասխանում ներկայումս վարվող բանակցությունների բովանդակությանը»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Է.Մամեդյարովի հայտարարություններն այն մասին, որ «ԼՂ հակամարտության կարգավորման օպտիմալ տարբերակը փուլայինն է»: «Մենք բազմիցս նշել ենք, որ փոխհամաձայնության հասնելը ենթադրում է առաջին հերթին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում, ինչը հնարավոր կդարձնի պատերազմի հետեւանքների վերացման հարցերի քննարկումը»,-նշել է Վ.Կարապետյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---