Ռուսական ռազմատեխնիկայով հերթական էշելոնը Վրաստանից ուղեւորվել է Հայաստան

PanARMENIAN.Net - Ռուսական ռազմատեխնիկայով հերթական երկաթուղային էշելոնը Վրաստանի ռուսական ռազմակայանից ուղեւորվել է Հայաստան: 45 ավտոմեքենա Բաթումի ռազմակայանից ուղեւորվում է Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական զորամասի տրամադրության տակ: Մեկ շաբաթ առաջ այնտեղ արդեն ժամանել էր ռազմական տեխնիկայով առաջին երկաթուղային էշելոնը: Ընդամենը Բաթումից Գյումրի այս տարվա ընթացքում կուղեւորվի յոթ նման էշելոն: Զուգահեռաբար տեխնիկան դուրս է բերվում Վրաստանում մեկ այլ ռուսական ռազմակայանից, որը գտնվում է Ախալքալաքում: Ռուս զինծառայողները պետք է լքեն Վրաստանի տարածքը 2008 թվականից ոչ ուշ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---