Մինսկում պայմանավորվել են Դոնբասում հրադադարի մասին, բայց Լուգանսկն ու Դոնեցկը անկախության են ձգտում

Մինսկում պայմանավորվել են Դոնբասում հրադադարի մասին, բայց Լուգանսկն ու Դոնեցկը անկախության են ձգտում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի կենտրոնական իշխանությունների և Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչները Մինսկում արձանագրություն են ստորագրել կրակը դադարեցնելու մասին:

Ինչպես ասվում է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հայտարարության մեջ, «ելնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Դոնբասի ապօրինի զինյալ խմբավորումներին ուղղված կրակը դադարեցնելու կոչից, արձանագրության ստորագրումից Ուկրաինայի նախագահի Խաղաղ ծրագրի իրականացման եռակողմ շփման խմբի նիստում, հրամայում եմ Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետին դադարեցնել կրակը սեպտեմբերի 5-ին 18:00-ից սկսած»:

Աշխարհազորի ներկայացուցիչները, սակայն, շտապեցին հայտարարել, որ շարունակում են պնդել, որ ԴԺՀ և ԼԺՀ-ն պետք է դուրս գան Ուկրաինայի կազմից: «Մենք շարունակելու ենք անջատման կուրսը: Հրադադարը պարտադրված միջոց է: Մենք դեռ շատ անելիք ունենք»,-հայտարարել է ՌԻԱ Նովոստի գործակալությանը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Իգոր Պլոտնիցկին:

Հակամարտությունն Ուկրաինայի արևելքում սրվեց Մայդանում ընդդիմության ցույցերի և ակցիաների հետևանքով նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո: Սկզբնական փուլում Դոնեցկի և Լուգանսկի ռուսամետ ակտիվիստները պահանջում էին անցում երկի դաշնային կառուցվածքի, շրջանների լիազորությունների ընդլայնում և ռուսաց ;եզվի կարգավիճակի բարձրացում: Հետագայում,սակայն, ակտիվիստները հռչակեցին անկախ Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունները և հայտարարեցին Ուկրաինայի կազմից դուրս գալու մասին: Պատերազմի արդյունքում զոհվեցին ու վիրավորվեցին հազարավոր մարդիկ, միլիոնից ավելին փախստական դարձան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---