Հարավային Օսիան պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - «Եթե հայկական կողմը դիմի Հարավային Օսիայի հանրապետությանը, ապա մեր հանրապետության խորհրդարանը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, Վրաստանի կողմից հարավային օսերի ցեղասպանության դեկլարացիայի ընդունման նախապատրաստության գրոծընթացի ժամանակ նաեւ ուսումնասիրվել են Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետ կապված ողբերգական իրադարձությունների պատմության հարցերը:



Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Հարավային Օսիայի խորհրդարանը ընդունել է «1989-1992 թթ. Հարավային օսերի ցեղասպանության դեկլարացիան»: Դրանում պատմական էքսկուրս է արվում, սկսած 1774 թվականից` Հարավային Օսիայի Ռուսաստանի կազմում ընդգրկվելու տարեթվից. բերվում են տեղեկություններ օսերի ցեղասպանության վերաբերյալ վրացի մենշեւիկների կողմից, որոնք հանդես էին գալիս Ռուսաստանից անջատվելու օգտին 1920 թվականին, Խորհրդային Վրաստանին Հարավային Օսիայի ստիպողական միացման մասին, օսական բնակչության նկատմամբ վրաց ղեկավարության կողմից իրականացվող խտրականության ու ասիմիլյացիայի քաղաքականության եւ ազգայնամոլական գործընթացների վերաբերյալ` սկսված անցյալ դարի 1980-ական թվականներից Վրաստանում, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---